Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Պարենային մթերքների գնային ինդեքսը սեպտեմբերին նվազել է՝ բարձր առաջարկի շնորհիվ
05/10/2018 17:39
Կիսվել

Պարենային մթերքների գնային ինդեքսը սեպտեմբերին նվազել է՝ բարձր առաջարկի շնորհիվ

Գյուղատնտեսական մթերքների համաշխարհային գները սեպտեմբերին նվազել են՝ հիմնական սննդամթերքների պաշարների աճի շնորհիվ:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) պարենային մթերքների գնային ինդեքսը օգոստոսի համեմատ նվազել է 1,4 տոկոսով և այժմ 7,4 տոկոսով ցածր է 2017թ.-ի սեպտեմբեր ամսին գրանցված մակարդակից: 

Հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը նվազել է 2.8 տոկոսով, որը պայմանավորված է նրանով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ակնկալվում էր եգիպտացորենի առատ բերք, ինչն էլ նպաստեց արտահանման գների նվազմանը:  Միառժամանակ նվազել են նաև բրնձի և ցորենի միջազգային գները: Վերջինիս անկումը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի Դաշնությունից ցորենի վաճառքի/արտահանման մեծ ծավալներով:

Բուսական ծագման յուղերի ՊԳԿ գնային ինդեքսը գրանցել է իր ութերորդ հերթական ամսական անկումը, դառնալով երեք տարվա ընթացքում գրանցված ամենացածր ցուցանիշը՝ 2.3 տոկոս: Արմավենու յուղի գները գրանցել են ամենակտրուկ անկումը, քանի որ խոշոր արտահանող երկրներում եղած մեծ պաշարներն ազդել են գնային առաջարկների վրա, որոնք այժմ 25 տոկոսով ցածր են նախորդ տարվա մակարդակից:

Կաթնամթերքի ՊԳԿ գնային ինդեքսը սեպտեմբերին նվազել է 2.4 տոկոսով` շարունակելով իր անկման միտումը, մինչդեռ մսի գնային ինդեքսը նվազել է օգոստոսին կանխատեսվող արժեքից:

Շաքարավազի գնային ինդեքսը 21 տոկոսով ցածր է 2017թ.-ի սեպտեմբերի մակարդակից, մինչդեռ օգոստոս ամսվա համեմատ այն աճել է 2,6 տոկոսով, քանի որ Բրազիլիայում, որն աշխարհի խոշորագույն շաքարավազ արտադրողն ու արտահանողն է, երաշտը բացասաբար է անդրադարձել շաքարեղեգի բերքատվության վրա: Հնդկաստանում և Ինդոնեզիայում տեղացած մուսոնային անձրևները նույնպես նպաստել են շաքարավազի միջազգային գների բարձրացմանը: 

Ըստ ՊԳԿ կանխատեսումների բարելավվել է 2018թ.-ին ակնկալվող հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալները

§Հացահատիկի առաջարկի և պահանջարկի¦ այսօր թողարկված ամփոփագրում ցորենի համաշխարհային արտադրության ծավալների ՊԳԿ կանխատեսումը աճել է՝ հասնելով 2 591 մլն տոննայի, ինչը 2,4 տոկոսով ցածր է 2017-ի ռեկորդային բարձր ցուցանիշից:

Ավստրալիայում և Կանադայում տեղումների պակասի պատճառով սպասվում է ցորենի բերքի նվազում, որը, սակայն, կփոխհատուցվի Ալժիրում և Ռուսաստանի Դաշնությունում ակնկալվող ավելի բարձր բերքով: Ակնկալվում է, որ ԱՄՆ-ում եգիպտացորենի արտադրությունը կգերազանցի պատմության մեջ իր երկրորդ ամենաբարձր ռեկորդային մակարդակը: Կանխատեսվում է, որ բրնձի համաշխարհային արտադրության ծավալները 1.3% -ով կբարձրանան՝ գերազանցելով անցյալ տարվա ամենաբարձր մակարդակը, ինչին նպաստել է Ասիայում և հատկապես Հնդկաստանում ցանքատարածությունների ավելացումը:

ՊԳԿ-ի կանխատեսմամբ 2018/19թ.-ի հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային սպառումը կավելանա՝ դառնալով 2 647 մլն տոննա, ինչը 1.1 տոկոսով ավել է նախորդ տարվա համար գնահատված մակարդակից: Ըստ կանխատեսումների, հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային առևտրի ծավալները կհասնեն 417 միլիոն տոննայի, ինչը մոտավորապես 1.0 տոկոսով ցածր է 2017/18թ.-ին գրանցված մակարդակից:  Ցորենի և բրնձի միջազգային առևտրի ծավալները կկրճատվեն, իսկ եգիպտացորենինը՝ կաճի:

Հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային պաշարները 2019 թվականին կհասնեն 751,3 մլն տոննայի, ինչը 7 տոկոսով ցածր է գրանցված ռեկորդային բարձր մակարդակից, ինչի արդյունքում Եվրամիության երկրներում և Ռուսաստանի Դաշնությունում կգրանցվեն ցորենի պաշարների զգալի կրճատումներ:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45