Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ՔՊ․ Տնտեսական մրցակցության ապահովում, պայքար մենաշնորհների դեմ
27/11/2018 11:55
Կիսվել

ՔՊ․ Տնտեսական մրցակցության ապահովում, պայքար մենաշնորհների դեմ

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի մի մասը քարոզարշավի մեկնարկին հրապարակել է իր նախընտրական ծրագիրը։ Դրանցից յուրաքանչյուրի տնտեսական դրույթները «Բիզնես 24»-ը հերթով կներկայացնի ընթերցողին։

Ստորև ներկայացնում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրի՝ տնտեսությանը վերաբերող բաժինը․

«Տևական ժամանակ փորձ է արվել Հայաստանի աշխարհագրական դիրքը, հարևաններից երկուսի հետ փակ սահմանները, Ռուսաստանի Դաշնության հետ արդյունավետ ցամաքային կապի բացակայությունը և արտաքին տնտեսաքաղաքական իրողությունները ներկայացնել որպես տնտեսական կայուն զարգացման, մարդկային ներուժը երկրում իրացնելու և հասարակական բարեկեցության աճի ապահովման գործում ձախողումների առաջնային պատճառ։ Չնսեմացնելով տարածաշրջանային խաղաղության և հարևանների հետ բաց սահմաններ ունենալու կարևորությունը` կառավարությունն ամրագրում է, որ վերջին տասնամյակներին Հայաստանում տնտեսական լճացման հիմնապատճառը եղել է մրցակցության և համահավասար տնտեսական հնարավորությունների դեֆիցիտը։

Հայաստանում ոչ մի գործոն չի կարող փոխհատուցել արդարության և մրցակցության պակասը, ինչը շատ հստակ ապացուցվել է անցած տասնամյակներին երկրի զարգացման իրողություններով։ Մրցակցության և արդարության երաշխավորումը պետք է ամրագրվի և համընդհանուր ընկալվի որպես տնտեսական զարգացման անվիճարկելի հենասյուն:

Ըստ այդմ, տնտեսության էական աճի ապահովման կարևորագույն գրավական է տնտեսական մրցակցայնությունը և մենաշնորհների բացառումը։ Դիտարկումները ցույց են տալիս, որ տնտեսության մեջ մենաշնորհային երևույթների գոյությունը պայմանավորված է հիմնականում երկրի բարձրագույն ղեկավարության մակարդակում համապատասխան քաղաքական որոշումների կայացմամբ։ Հետևաբար, այդ երևույթների վերացումը նույնպես քաղաքական որոշման խնդիր է, և այդ քաղաքական որոշումն արդեն իսկ կայացված և հայտարարված է ՀՀ վարչապետի կողմից։

Այդուհանդերձ, գոյություն ունի վտանգ, որ շուկայի հասանելիության ոլորտում կարող են պահպանվել իներցիոն երևույթներ, և կառավարությունը մտադիր է մենաշնորհային դրսևորումների նկատմամբ մշտադիտարկում իրականացնել դրանց հետևողական վերացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ Քայլերը կարող են ներառել օրենսդրական կամ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ, հրապարակային քննարկումներ, տնտեսական մրցակցության պաշտպանության մեխանիզմների գործարկում և այլն։

Կառավարությունը կարևորում է տնտեսական մրցակցության պաշտպանությունը՝ ելնելով այն հրամայականից, որ տնտեսական գործունեության որևէ ազատության կիրառում չպետք է հանգեցնի տնտեսական որևէ այլ գործունեությամբ զբաղվելու անհամաչափ սահմանափակման։ Այս իմաստով կառավարությունը կարևորում է կարգավորիչ մեխանիզմների գործարկումը։

Տնտեսական մրցակցության ապահովման կարևորագույն գործոններից մեկը տնտեսվարողների համար հավասար պայմանների և խաղի միևնույն կանոնների ապահոովումն է։ Այս ֆոնին կառավարությունը կարևոր է համարում հնարավոր քննելի (հետադարձ) ժամանակահատվածում պետության նկատմամբ խոշոր բիզնեսի չկատարված հարկային պարտավորությունների վերլուծությունը և այդ պարտավորությունների կատարման ճանապարհային քարտեզի համաձայնեցումը տվյալ բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն այսպիսի առավել ճկուն մեխանիզմի ստեղծմանը նպաստող օրենսդրական փոփոխություններ։

Այս համատեքստում կառավարությունը երաշխավորում է քաղաքական և տնտեսական հետապնդումների բացառումը՝ միևնույն ժամանակ վճռական լինելով օրինականության հաստատման և պետության շահերը պաշտպանելու գործում»։

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88