Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԵԱՏՄ երկրների շարքում տնտեսական աճի մակարդակով Հայաստանն առաջինն է
30/11/2018 13:39
Կիսվել

ԵԱՏՄ երկրների շարքում տնտեսական աճի մակարդակով Հայաստանն առաջինն է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ԵԱՏՄ անդամ երկրներում համախառն ներքին արդյունքն աճել է 1.9 տոկոսով։ Ընդ որում՝ ԵԱՏՄ երկրների շարքում ՀՆԱ-ի աճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Հայաստանում՝ 8.3 տոկոս 2018թ-ի առաջին կիսամյակի ընթացքում:

Արդյունաբերական արտադրանքի ծավալները ԵԱՏՄ-ում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 3.3 տոկոսով։ Արդյունաբերության ընդհանուր կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունեցել է վերամշակող արդյունաբերությունը՝ 62.7 տոկոս և հանքարդյունաբերությունը՝ 27.9 տոկոս։  ԵԱՏՄ երկների շարքում վերամշակող արդյունաբերության ծավալների գծով ամենամեծ աճն արձանագրվել է Հայաստանում՝  9.6 տոկոս, չնայած այն հանգամանքին, որ հանքարդյունաբերության ոլորտում գրանցվել է անկում՝ 12.7 տոկոսով։

Ղազախստանում, Ղըրղզստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալները աճել են համապատասխանաբար 2 և 4 տոկոսներով։ Սակայն գյուղատնտեսության ոլորտն անկում է գրանցվել Հայաստանում՝ 4.6, Բելառուսում՝ 2.3, Ռուսաստանում՝ 3.3 տոկոսով։ Այսպիսով, ԵԱՏՄ անդամ երկրների ընդհանուր գյուղատնտեսական արտադրանքի անկումը կազմել է 2.4 տոկոս։ Հատկանշական է, որ ընդհանուր գյուղատնտեսական արտադրանքում ՀՀ մասնաբաժինն ավելացել է 0.2 տոկոսով՝ կազմելով 1.6 տոկոս։

2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամսիներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ԵԱՏՄ երկրներում շինարարության ծավալները չեն փոփոխվել, թեպետ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում, բացառությամբ Ռուսաստանի (անկումը՝ 0.7 տոկոս) գրանցվել է աճ.  Հայաստանում՝ 19.2 տոկոս, Ղըրղզստանում՝ 7, Բելառուսում և Ղազախստանում՝ 4.4 տոկոս։

ԵԱՏՄ անդամ երկրների ընդհանուր բեռնաշրջանառությունն աճել է 3.2, ուղևորաշրջանառությունը՝  5.3 տոկոսով։ Ի տարբերություն ԵԱՏՄ անդամ մնացած երկրների՝ ՀՀ-ում ուղևորաշրջանառության անկում է նկատվել 5 տոկոսով, ինչը պայմանավորված է ավտոմոբիլային տրանսպորտային միջոցով փոխադրումների ծավալների կրճատմամբ՝ նախորդ տարվա համեմատ 10.2 տոկոսով նվազմամբ։ Իսկ բեռնաշրջանառության աճին նպաստել են հիմնականում երկաթուղային, ավտոմոբիլային փոխադրումները։           

ԵԱՏՄ-ում մանրածախ առևտուրը աճել է 3.1 տոկոսոով, մասնավորապես ամենաբարձր աճը գրանցվել է Բելառուսում՝ 9.1 տոկոս, ապա Ղազախստանում՝ 7 տոկոս։ Հայաստանում 2018թ.-ի 3-րդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մանրածախ առևտուրն աճել է 1.6 տոկոսով։

ԵԱՏՄ անդամ երկրների փոխադարձ առևտրում արտահանման ծավալներն աճել են 13.5 տոկոսով, արտաքինը՝ 22 տոկոսով։ 2018 թվականի հունվար-օգոստոսին Ռուսաստանի մասնաբաժինը արտաքին առևտրում կազմել է 84,1 տոկոս, Ղազախստանինը՝ 9,8, Բելառուսինը՝ 4,8, Ղըրղզստանինը՝ 0,6 տոկոս։ ՀՀ մասնաբաժինն արտաքին առևտրում 0.7 տոկոս է։ ՀՀ արտահանման ծավալներն աճել են 10.2 տոկոսով, ներմուծմանը՝ 37.4։ Հատկանշական է, որ արտաքին առևտրի արտահանման կառուցվածքում Հայաստանում, Բելառուսում և Ղըրղզստանում բարձր աճ է գրանցել տեքստիլ արտադրանքը, որի ծավալներն աճել են համապատասխանաբար 23.4, 25.6 և 39.3 տոկոսներով։

Փոխադարձ առևտրի արտահանման կառուցվածքում ՀՀ տեսակարար կշիռը 1.1 տոկոս է։ Պետք է նկատել, որ արտահանման ծավալների աճով ՀՀ-ն առաջինն է՝ 33.1 տոկոս, որին նպաստել են մեքենաների, սարքավորումների, տրանսպորտային միջոցների և տեքստիլ արտադրանքի արտահանման ծավալների աճը։ Վերջինս ամենաբարձր ցուցանիշն է ԵԱՏՄ երկրների շարքում. աճել է շուրջ 2 անգամ՝ կազմելով 109.9 մլն ԱՄՆ դոլար։          

Տաթևիկ Առուստամյան

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08