
Հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում մսի արտադրությունն ավելացել է 0.9%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 47,882 տոննա միս, ինչը 0.9%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Միևնույն ժամանակ երշիկեղենի արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 19.5%-ով և կազմել 9,782 տոննա։
Մսի կիսապատրաստուկների արտադրությունը կազմել է 941.6 տոննա, ինչը 53.7%-ով ավելին է նախորդ տարվա ցուցանիշի համեմատությամբ։