Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ՕՊԵՐԱՏՈՐԸ ԿԳՆԻ ԵՎՐՈՍԵՏԻ ՄԻԱՅՆ ԵՐԿՈՒ ԳՐԱՍԵՆՅԱԿ
04/06/2009 18:34
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ՕՊԵՐԱՏՈՐԸ ԿԳՆԻ ԵՎՐՈՍԵՏԻ ՄԻԱՅՆ ԵՐԿՈՒ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Ինչպես արդեն գրել է «Բիզնես 24»-ը «ԱրմենՏել»-ը (ապրանքային նշանը Beeline) ներկայացնում է երկու նոր ծառայություն ամրակցված եւ շարժական կապի բաժանորդների համար` վճարման ունիվերսալ քարտ եւ բալանսի փոխանցում: Ինչպես այսօր հրավիրված մամլո ասուլիսում տեղեկացրեց «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, վճարման ունիվերսալ քարտը թույլ է տալիս «Beeline» բոլոր ամրակացված եւ շարժական կապի բաժանորդներին լիցքավորել «Beeline» ցանցի ցանկացած ամրակցված կամ բջջային հեռախոսահամարի հաշիվը` կանխավճարային եւ հետվճարային համակարգերում: Հաշվի լիցքավորման համար հավելյալ վճար չի գանձվում: Բացի այդ, վճարման ունիվերսալ քարտի օգնությամբ կարելի է լիցքավորել հաշվեկշիռը` նաեւ ռոումինգում գտնվելով:

Բալանսի փոխանցման ծառայությունը նախատեսված է բջջային կապի կանխավճարային համակարգի բաժանորդների համար: Այդ ծառայության միջոցով բաժանորդները կարող են գումար փոխանցել իրենց հաշվից «Beeline» բջջային կամ ամրակցված ցանկացած հեռախոսահամարին: Փոխանցման արժեքն է 25 դրամ` ներառյալ ԱԱՀ-ն: 

«Այս ծառայությունները նպատակաուղղված են առաջին հերթին բաժանորդների հարմարավետությունն ապահովելուն: Այլեւս կարիք չկա «Beeline» գրասենյակներ այցելել կամ միջնորդավճար մուծել, երբ ցանկանում ես վճարել ծառայությունների համար. կա դրամ եւ ժամանակ խնայելու լավ միջոց: Բացի այդ, նորամուծությունները թույլ են տալիս մեր բաժանորդներին հեշտությամբ լիցքավորել ազգականների եւ բարեկամների հաշիվները»,- նկատեց «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրենը:

Ի. Կլիմկոի խոսքով` իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե ընկերությունը  փակում է իր գրասենյակները: Ավելին` այն առաջիկայում պատրաստվում է ավելացնել իր գրասենյակների թիվը ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում: Ինչ վերաբերում է «Եվրոսետ» ընկերության գրասենյակները գնելու կամ վարձակալելու մասին լուրերին, ապա «ԱրմենՏելի» գլխավոր տնօրենը նշեց, որ այդ ընկերության ոչ բոլոր գրասենյակներն են իրենց չափանիշներին համապատասխանում, եւ իրենք պատրաստվում են գնել «Եվրոսետի» միայն երկու գրասենյակ:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98