Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
Ամփոփվել են Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ ծրագրի արդյունքները
19/01/2019 15:53
Կիսվել

Ամփոփվել են Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ ծրագրի արդյունքները

Հարկային վարչարարության արդիականացման ծրագիրն ավարտվել է

Ավարտվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացված «Հարկային վարչարարության արդիականացման ծրագիրը»(TAMP), որը մեկնարկել էր 2013 թվականից: Ծրագրի արդյունքների ներկայացման ժամանակ՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, ընդգծել է, որ ծրագիրն իրականացվել է հաջողությամբ: Նրա խոսքով՝ Համաշխարհային բանկը Հայաստանի անկախացումից ի վեր աջակցել է հարկային և մաքսային ծառայությունների բարեփոխումներին. «Այս տարիների ընթացքում համատեղ ջանքերի շնորհիվ մեզ հաջողվել է մի շարք ձեռքբերումներ արձանագրել վարչարարական գործընթացների ավտոմատացման, էլեկտրոնային համակարգերի զարգացման և հարկ վճարողների սպասարկման ոլորտի բարելավման ուղղություններով: Այսօր վստահորեն կարող ենք ասել, որ տարածաշրջանում ունենք հարկային ու մաքսային տեղեկատվության հավաքագրման, և, ընդհանրապես, վարչարարությանն տեսանկյունից ավտոմատացված, եթե ոչ լավագույն համակարգը, ապա լավագույններից մեկը: Այս համակարգում բացառվում է կամ գրեթե բացառվում է մարդկային գործոնը,  ավտոմատացված են բիզնես գործընթացները»: ՊԵԿ նախագահը հույս է հայտնել, որ ապագայում ՀԲ-ի աջակցությամբ կիրականացվեն նոր ծրագրեր ևս, որոնք հնարավորություն կտան հաղթահարել առկա խնդիրները:

Համաշխարհային բանկի ՀՎԱԾ-ի աշխատանքային խմբի ղեկավար Միգարա դե Սիլվան դրական է գնահատել կատարված աշխատանքները. «Թիմի հետ աշխատում եմ ծրագրի հենց սկզբից: Մեր առջև դրված բոլոր նպատակները համարում եմ բավարար կատարված: Համեմատության համար ասեմ, որ ծրագրի սկզբում հարկ վճարողների ընդամենը 20 տոկոսն էր օգտվում էլեկտրոնային հայտարարագրումից, իսկ այսօր արդեն հասել ենք 80 տոկոսի, ինչը զգալի արդյունք է»:

Միջոցառմանը ներկայացվել են ծրագրի շրջանակում իրագործված հարկային վարչարարության բարեփոխումները և հարկային մարմնի արդիականացման արդյունքները, ինչպես նաև ամփոփիչ տեսագրական հաշվետվությունը: «Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի» ղեկավար Անահիտ Բասենցյանի տեղեկացմամբ՝ ժամանակակից սարքավորումներով համալրվել են ՊԵԿ ուսումնական կենտրոնը, հարկային տեսչությունները և սպասարկման կենտրոնները: Ներդրվել է մոնիտորինգի կենտրոն, ժամանակակից տեխնոլոգիաներին համահունչ վերլուծական համակարգով` մեծ տվյալների (big data) մշակմամբ: Միջազգային չափանիշներին համապատասխան տվյալների մշակման կենտրոններ են ստեղծվել Երևանում և Դիլիջանում: Հարկ վճարողների շրջանում իրականացվել է հարցում հարկային վարչարարության վերաբերյալ: Վերազինվել է ՊԵԿ ենթակառուցվածքների ներքին ցանցը` ապահովելով համակարգերի և տվյալների անվտանգությունը: Մշակվել են մի շարք էլեկտրոնային համակարգեր, մասնավորապես՝ գանձապետական տվյալների հաշվառման, երրորդ անձանցից ստացված տեղեկությունների մշակման, հարկերի էլեկտրոնային վճարման, իրավական վարույթների կառավարման, կամերալ ուսումնասիրությունների ենթահամակարգերը, ինչպես նաև ՊԵԿ ստուգումների կառավարման և հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի էլեկտրոնային համակարգերը:

Ծրագրին աջակցություն է տրամադրել նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, որի խորհրդատվությամբ իրականացվել է միջազգային լավագույն փորձի հիման վրա համակարգված ծրագիր:

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01