Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Տիգրան Խաչատրյանը և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր
20/02/2019 20:06
Կիսվել

Տիգրան Խաչատրյանը և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրին։

Նախարարը շնորհակալություն է հայտնել այցի համար և նշել․«Մասնավոր հատվածի մրցունակության, ներդրումների պաշտպանության և գործարար միջավայրի բարելավման հարցերը պետք է գտնվեն մեր համատեղ ուշադրության կենտրոնում։ Խնդրում ենք այս համատեքստում մեզ հասցեավորել այն խնդիրները, որոնք նկատում եք՝ դրանց ամենագործնական արձագանքը տալու նպատակով։ Ցանկանում ենք, որ մեր գործողությունների հետևողականությամբ մարդկանց մեջ ամրապնդվի այն համոզմունքը և հավատքը, որ տնտեսական գործունեության դաշտ ազատ մուտքը, հասավար մրցակցությունն այլևս անշրջելի են»։

«Շնորհավորում եմ նախարար Խաչատրյանին նշանակման կապակցությամբ և մաղթում ամենայն հաջողություն Հայաստանի կայուն և ներառական տնտեսական աճի համար անհրաժեշտ բարեփոխումներն առաջ տանելու հարցում: Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել սերտ համագործակցությունը ՀՀ կառավարության հետ՝ վերջինիս կողմից իր երկրի քաղաքացիներին առավել բարեկեցիկ ապագա երաշխավորելու հարցում», – ասել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը:

Կողմերը քննարկել են ամերիկյան ներդրումների ներգրավմանը, համագործակցության առկա օրակարգին առնչվող հարցեր։

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58