Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Մեկնարկել է ՄԵղրի ՀԷԿ-ի ներդրող ընկերության ընտրության գործընթացը
06/03/2019 16:50
Կիսվել

Մեկնարկել է ՄԵղրի ՀԷԿ-ի ներդրող ընկերության ընտրության գործընթացը

Հայտարարություն «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ

2007թ. մարտի 19-ին ՀՀ քաղաք Մեղրիում ՀՀ կառավարության և ԻԻՀ կառավարության միջև (այսուհետ՝ կողմեր) ստորագրվել է «Արաքս սահմանային գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր:

Կողմերը հայտարարում են «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրն իրականացնող կազմակերպության` ներդրող ընկերության ընտրության մեկնարկի մասին։

Նախատեսվում է, որ ներդրող ընկերությունն ինքնուրույն լուծելու է «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման, շահագործման և տնօրինման հետ կապված ֆինանսական միջոցների հայթայթման և կազմակերպչական բոլոր հարցերը: Շինարարությունը պետք է իրականացվի 5 տարվա ընթացքում, որից հետո 15-20 տարի երաշխիքային ժամկետում «Մեղրի» ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան պետք է վաճառքի նպատակով տեղափոխվի Իրան` ներդրող ընկերության կողմից կառուցվող մոտ 20կմ երկարությամբ և 220կՎ լարմամբ երկշղթա բարձրավոլտ օդային էլեկտրահաղորդման գծով (Ագարակ ենթակայանում նախատեսելով 3 անջատիչով սխեմա):

Հետաքրքրված ներդրողները «Մեղրի» ՀԷԿ-ի կողմից արտադրվող էլեկտրական էներգիայի գնման գնի վերաբերյալ նախնական առաջարկները, համապատասխան ֆինանսական մոդելի ուրվագծմամբ, կարող են մինչև սույն թվականի ապրիլի 5-ը ներկայացնել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էլեկտրոնային հասցեին՝ [email protected]: Սույն թվականի ապրիլին նախատեսվում է ԻԻՀ Թեհրան քաղաքում կազմակերպել հանդիպում-քննարկում: Հետաքրքրված ներդրողների մասնակցությունը Թեհրանում կազմակերպվող հանդիպմանը ցանկալի է։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է նախապատվություն տալ պոտենցիալ այն ներդրողին, որի կողմից առաջարկվող ֆինանսական մոդելը կընտրվի որպես լավագույնը։ Այնուհետև պոտենցիալ ներդրողին կառաջարկվեն հետագա համագործակցության պայմանները։

«Մեղրի» ՀԷԿ-ի հիմնական բնութագրերը բերված են ստորև․

– Հաշվարկային հզորություն՝ 100 ՄՎտ,

– Էլեկտրական էներգիայի տարեկան հաշվարկային արտադրանք՝ 750-800 մլն.կՎտժ,

– Հաշվարկային ճնշում՝ 90 մ,

– Ճնշումային թունելի տրամագիծ՝ 7,5 մ,

– Ճնշումային թունելի երկարություն՝ 18,2 կմ,

– Կապիտալ ներդրումների ծավալ՝ շուրջ 300 մլն. ԱՄՆ դոլար։

Պատվարը.

Պատվարի տիպը՝ ջրթափային-բետոնային,

բարձրությունը` 9 մ,

կատարի երկարությունը` 200 մ,

Էլեկտրակայանի տիպը` վերգետնյա,

Տուրբինի տիպը՝ ուղղահայաց Francis,

Ճնշումային խողովակաշարի տրամագիծը՝ մինչև 4,3 մ:

Ըստ նախնական գնահատականների՝ բերվում են նաև հիմնական շինարարական աշխատանքների մոտավոր ծավալները.

Ջրթափային պատվար և լրացուցիչ սարքեր

գրունտային (հողային) աշխատանքներ` 820,000 մ3

գրունտային (ժայռային) աշխատանքներ` 160,000 մ3

բետոն` 130,000 մ3

ցեմենտ` 47,000 տ

կաղապարամած (опалубка)` 82,000 մ²

ամրան (арматура)` 5,330 տ

Ճնշումային թունել (ստորև աղյուսակում տվյալները բերված են 8,5 մ թունելի տրամագծով):

Ծավալները պետք է նվազեցվեն թունելի տրամագծին համապատասխան (թունելի տրամագիծը` 7,5 մ):

թունելի փորում (drill-and-blest)` 286,000 մ3

թունելի փորում (TBM)` 1,105,000 մ3

ՕԿՋ` 350,000 մ3

թունելի բետոնային աշխատանքներ` 37,000 մ3

թունելի հավաքովի բետոնե կոնստրուկցիաներ` 154,000 մ3

ցեմենտ` 78,000 մ3

կաղապարամած` 69,000 մ3

ետլիցք (մոտ 10 մմ ավազահատիկներով)` 47,000 մ3

փորում (бурение) և ցեմենտացում` 6,000 գծամետր

ամրան` 13,000 տ

ՀԷԿ-ի շենք.

գրունտային (հողային) աշխատանքներ` 20,000 մ3

գրունտային (ժայռային) աշխատանքներ` 186,000 մ3

բետոն` 17,000 մ3

ցեմենտ` 7,000 տ

կաղապարամած` 9,200 մ²

ամրան` 5,330 տ

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02