Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ բարեփոխումներին ու զարգացմանը. Փաշինյանը Բրյուսելում քննարկել է մի քանի մեգանախագծեր
07/03/2019 11:50
Կիսվել

ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ բարեփոխումներին ու զարգացմանը. Փաշինյանը Բրյուսելում քննարկել է մի քանի մեգանախագծեր

Եվրոպական միությունը լիարժեք պատրաստ է աջակցել Հայաստանին բարեփոխումների և ընդհանրապես զարգացման ծրագրեր իրականացնելու օրակարգում: Այդ մասին կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բրյուսել կատարած այցի արդյունքներին:

«Ինչպես տեղյակ եք՝ մեր պատվիրակությունը նախօրեին է վերադարձել ԵՄ ղեկավարության հետ ունեցած բանակցություններից: Կարող ենք արձանագրել, որ ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման նոր փուլ ենք թևակոխում: Այս առումով, Բրյուսելում տեղի է ունեցել արձանագրում, որ ԵՄ-ն լիարժեք պատրաստ է մեզ աջակցել մեր բարեփոխումների և ընդհանրապես ՀՀ-ում զարգացման ծրագրեր իրականացնելու օրակարգում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ կարևոր է արձանագրել, որ այս համագործակցության մեջ և Հայաստանի, և Եվրամիության կողմից չկա աշխարհաքաղաքական որևէ օրակարգ, ինչը կարևոր է տվյալ հանգամանքում:

«Այստեղ կա մի նրբություն, որ մենք պետք է առաջիկայում կարևոր որոշումներ կայացնենք: Ես այդ թեմային երեկ էլ անդրադարձել եմ Ազգային ժողովում, խնդիրը հետևյալում է. ԵՄ-ի հետ մի քանի մեգանախագծեր ենք քննարկել, որոնց առաջին խումբը վերաբերում է ճանապարհային և տրանսպորտային ենթակառուցվածքներին: Մեր նպատակադրումն է, որ Հայաստանում ավտոճանապարհները պետք է բերվեն եվրաչափանիշներին: Ինչպես նաև պետք է կարևոր որոշում կայացնենք Հյուսիս-հարավ ծրագրի վերաբերյալ»,- ասաց վարչապետը:

Ըստ նրա՝ հաջորդը՝ ջրամբարաշինության մեծ պլանն է և ջրերի կառավարման նոր համակարգի ներդրումը: Այս առումով, վարչապետի խոսքով, կարևոր է Սևանա լճի շուրջ և առնվազն մինչև Երևանյան լիճ ձգվող ջրերի մաքրման կայաններ կամ համակարգ ստեղծելը:

«Հաջորդ խնդիրը՝ դպրոցաշինություն իրականացնելն է, հատկապես սեյսմիկ պաշտպանության առումով, որն իրականացնում ենք: Բայց կարիք ունենք լրջորեն ընդլայնել այդ ծրագիրը, նախ, որ այդ դպրոցները համապատասխանեցվեն սեյմսիկ, կրթական, բովանդակային, ժամանակակից պահանջներին ոչ միայն շենքային, այլև գույքային առումով:

Ինչպես նաև խնդիր ունենք արդարադատության ոլորտում լուրջ ծրագրեր իրականացնելու: ԵՄ գործընկերների հետ խոսելիս ասացի, որ այն բանտային պայմանները, որոնցում այսօր պահվում են կալանավորներն ու դատապարտված անձինք,  չեն կարող հարիր համարվել Նոր Հայաստանի չափանիշներին: Մենք ունենք դատական նիստեր, որոնք անցկացվում են միջանցքային պայմաններում ու այդպիսով խաթարվում է արդարադատության բովանադակությունը:

Այս բոլոր ծրագրերի իրականացման գործում ստացանք ԵՄ-ի աջակցության պատրաստակամությունը, սակայն կա մի խնդիր, որ ԵՄ-ն պատրաստ չէ այդ ծրագրերի իրականացումն անել 100 տոկոսով և ակնկալում է, որ դրանում լուրջ մասնակցություն պետք է ունենա նաև Հայաստանի Հանրապետությունը: Մեր խնդիրն է պետական եկամուտների ավելացումը՝ վարչարարության միջոցով: Այս համատեքստում կարևորվում է նաև արտաքին միջոցների ներգրավումը և դրանց առաջնային թիրախ ենք համարում ենթակառուցվածքները»,- ասաց կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այստեղ պետք է քաղաքական որոշում կայացնել, թե ինչպես է գործադիրը վերաբերվում այս հարցին: «Որովհետև մենք նաև որոշակի օրենսդրական սահմանափակումներ ունենք ՀՆԱ-պետական պարտք հարաբերակցության վերաբերյալ: Ես ինքս, անկեղծ ասեմ, իմ պատգամավորական ողջ գործունեության ընթացքում առանց բացառության բոլոր վարկային համաձայնագրերին քվեարկել եմ դեմ, և դա ունեցել է շատ կոնկրետ քաղաքական հիմնավորում՝ ես ասել եմ, որ եթե կառավարությանը համարում եմ կոռումպացված, չեմ կարող այդ կառավարությանը վստահել որևէ միջոցի, առավել ևս վարկային միջոցի ծախսումը, և ցավոք, այս ընթացքում մեր ուսումնասիրություններն այդ քաղաքական դիրքորոշման արդարացվածությունը հիմնավորում են առնվազն մի քանի խոշոր ծրագրերի առումով:

Եվ մենք այսօր պետք է պատասխանենք երկու հարցի՝ արդյոք մենք կարողանո՞ւմ ենք ստեղծել երաշխիքներ համակարգային, որ ընդհանրապես պետական միջոցները և վարկային միջոցներն առավել ևս ծախսվեն նպատակային և եթե կարողանում ենք՝ արդյոք ո՞րն է այն պայմանը և սահմանագիծը, չափաբաժինը, որտեղ մենք կարող ենք պետական պարտքի մակարդակը պահել կառավարելի, առանց հավելյալ վտանգների, այսինքն՝ որպեսզի դա իրականում Հայաստանին բերի օգուտներ և երբեք որևէ վնաս: Մենք արդեն ունենք նախնական պայմանավորվածություն, որ մեկ ամսվա ընթացքում այս թեմայով Կենտրոնական բանկի հետ համատեղ քննարկում ենք ունենալու և այդ քննարկման արդյունքում որևէ եզրակացության կգանք և այդ եզրակացության վերաբերյալ, իհարկե, քննարկումներ կունենանք, նաև հանրային քննարկումներ, կունենանք նաև քննարկումներ Ազգային ժողովում և այս հարցի վերաբերյալ նաև պետք է կարողանանք գալ ընդհանուր եզրակացության: Ընդհանուր ասելով նկատի ունեմ կառավարություն, Ազգային ժողով և, իհարկե, հանրություն: Այնպես որ ես ձեր ուշադրությունը հրավիրեցի այս խնդրի վրա՝ որպես առաջիկա ամսվա ընթացքում և գուցե դրանից հետո էլ մեր մտորումների և համատեղ քննարկումների կարևոր նյութ»,- ասաց վարչապետը:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37