Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Աշխարհի առաջատար փորձագետները Երևանում կքննարկեն Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարը
25/03/2019 13:28
Կիսվել

Աշխարհի առաջատար փորձագետները Երևանում կքննարկեն Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարը

Երևանում կհամախմբվեն բիոտեխնոլոգիաների, տնտեսագիտության և գիտական այլ ճյուղերի աշխարհի առաջատար մասնագետները՝ մասնակցելու տնտեսության և քաղաքականության արդյունավետ զարգացման մոդելավորմանը նվիրված միջազգային գիտաժողովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, Երևանում գիտաժողովներ են անցկացվելու տնտեսության և բիոտեխնոլոգիաների ոլորտին նվիրված ակադեմիական միջոցառումների շրջանակում: «Էվոլուցիա և արհեստական բանականություն» խորագրով գիտաժողովը կանցկացվի մարտի 29-ից ապրիլի 3-ը, իսկ միջազգային տնտեսական գիտաժողովը՝ ապրիլի 1-2-ը: Գիտաժողովներն իրականացվում են Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կողմից՝ ՀՀ կառավարության (հանձին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի), Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ:

Գիտաժողովի համանախագահ, Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) Սերգեյ Մատինյանի անվան տեսական դեպարտամենտի առաջատար գիտաշխատող Դավիթ Սահակյանը նշել է, որ տնտեսական հեղափոխության մասին մտորելիս ամիսներ առաջ արձանագրեց, որ տնտեսության աճի տեմպերը Հայաստանում ցածր են: Գիտնականը որոշեց իր ուժերի ներածին չափով օգնել կառավարությանը՝ տնտեսության զարգացման հարցում. կապվեց տարբեր երկրների իր գործընկերների հետ, հրավիրեց Հայաստան՝ լսելու նրանց խորհուրդները տնտեսության օպտիմալ զարգացման մասին՝ այդ համատեքստում դիտարկելով նաև Հայաստանի օրինակը։

Գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու աշխարհի առաջատար փորձագետներն ու գիտնականները: Մի քանի դասախոսություն կկարդա Շվեյցարիայի ֆինանսական ռիսկերի թիվ մեծ փորձագետը՝ Դիդիե Սոռնեն։ Գիտաժողովին ելույթ է ունենալու ֆրանսիացի ֆիզիկոս Սերժ Գալամը, ով կանխատեսել է Բրեգզիթի քվեարկության արդյունքն  ու Թրամփի հաղթանակը։ Տեսակապով դասախոսություն կկարդա ֆիզիկոս Յանիիր Բար Յամը Բոստոնից, ով Ուոլլ Ստրիտի համար մոդելավորում է տնտեսությունը և Սպիտակ տան համար՝ քաղաքականությունը։ Հայաստան են ժամանելու և ելույթով հանդես գալու բիոինֆորմատիկա գիտության ստեղծողը և մի խումբ այլ հանրահռչակ գիտնականներ։

Գիտաժողովի բոլոր ելույթները ձայնագրվելու են, քննարկումների արդյունքում կպատրաստվեն առաջարկներ, որոնք կներկայացվեն ՀՀ կառավարությանը։ Դավիթ Սահակյանը նշել է, որ պետական կառավարման համակարգում մեծ հետաքրքրություն կա գիտաժողովի նկատմամբ: Այս կարևորագույն միջոցառմանն իրենց մասնակցությունը կունենան ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, տնտեսական բլոկի նախարարությունների, ՀՀ կենտրոնական բանկի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչները, տնտեսագետներ։ «Էվոլուցիա և արհեստական բանականություն» խորագրով կոնֆերանսն անցկացվելու է ՀՀ նախագահի հովանավորությամբ և ակտիվ մասնակցությամբ:

«Շատ հեշտ է քննադատել կառավարությանը, թերություններ գտնել, շատ ավելի բարդ է տալ կոնկրետ լուրջ, խելացի խորհուրդներ։ Իմ անձնական փորձից կարող եմ ասել, որ կառավարությունը շահագրգռված է լուրջ խորհուրդներ լսելու և դրանք իրագործելու հարցում։ Այնպես որ՝ ես կոչ եմ անում փորձագետներին՝ եկեք օգնենք կառավարությանը»,- ասում է Դավիթ Սահակյանը՝ հույս հայտնելով, որ գիտաժողովից հետո մասնակիցների կապը Հայաստանի հետ է´լ ավելի կամրանա, որոնք հետագայում իրենց խորհուրդներով կօգնեն մեր տնտեսության ճիշտ պլանավորմանը։

Դավիթ Սահակյանը նաև ընդգծել է ֆունդամենտալ գիտության դերը, առանց որի պարզապես անհնար է հաջող կիրառական գիտության, բուհական կրթության և նոր տեխնոլոգիաների զարգացումը։ Նա նաև ավելացրել է, որ ի պատիվ Հայաստանի նախկին ու ներկա կառավարությունների՝ վերջիններս միշտ էլ կարևորել են ֆունդամենտալ գիտությունը:

«Գիտաժողովին այդքան շատ աշխարհահռչակ գիտնականներ գալիս են, որովհետև մինչև հիմա Հայաստանում կա միջազգային մակարդակով մրցունակ գիտություն՝ հանձին Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի, հատկապես տեսական դեպարտամենտի»,- հավելել  է Դավիթ Սահակյանը։

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69