Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 495.00+95.50 EUR SELL - 404.50-2.00
OIL:  BRENT - 115.42+0.60 WTI - 101.31+0.53
COMEX:  GOLD - 4058.80+0.91 SILVER - 54.29+0.33
COMEX:  PLATINUM - 1539.00+1.24
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.95+0.17 EUR/GBP - 1.1121-0.46
FOREX:  EUR/USD - 1.1121-0.46 GBP/USD - 1.3298-0.31
STOCKS RUS:  RTSI - 989.46+1.67
STOCKS US: DOW JONES - 52377.57+0.03 NASDAQ - 26477.81+1.18
STOCKS US: S&P 500 - 7722.60+0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 63954.19+1.08 TOPIX - 3991.71-0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 23094.83+0.23 SSEC - 3681.47+0.91
STOCKS EUR:  FTSE100 - 10686.54-0.75 CAC40 - 7887.14+0.51
STOCKS EUR:  DAX - 25590.77+0.71
28/10/2026  CBA:  USD - 360.51-0.42 GBP - 478.58-2.07
28/10/2026  CBA:  EURO - 400.96-1.4
28/10/2026  CBA:  GOLD - 47026+334 SILVER - 617.43-9.78
Սևծովյան տնտեսական համագործակցության հանձնաժողովը քննարկել է անդամ երկրների կենսաթոշակային համակարգի խնդիրները
16/04/2019 19:34
Կիսվել

Սևծովյան տնտեսական համագործակցության հանձնաժողովը քննարկել է անդամ երկրների կենսաթոշակային համակարգի խնդիրները

Երևանում ապրիլի 16-ին անցկացվեց Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշակութային, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 52-րդ նիստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկման առանցքում էր ՍԾՏՀ կազմակերպության անդամ պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ռումինիայի, Թուրքիայի կենսաթոշակային համակարգերին վերաբերող հարցը:

«Շատ կարևոր է տարածաշրջանում համագործակցության խթանման կարևոր մարմիններից մեկի` ՍԾՏՀ ԽՎ շրջանակում փոխգործակցության ընդլայնումն ու ամրապնդումը: Ժամանակակից աշխարհում խորհրդարանական դիվանագիտությունն ու բազմակողմ համագործակցությունը մեծ նշանակություն և արդիականություն են ձեռք բերում»,- նշեց ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը:

Նրա պնդմամբ՝ Հայաստանը ձգտում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների հետ իրավահավասար և միմյանց շահերը հաշվի առնող համագործակցության զարգացմանը:

«Վեհաժողովի անդամ երկրներն ունեն շատ ընդհանուր նպատակներ, որոնց թվում են խաղաղության, կայունության, բարեկեցության ու բարիդրացիական հարաբերությունների հաստատումը»,- ասաց Լենա Նազարյանը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը նշեց, որ տարածաշրջանում լարվածության առկայությունը խոչընդոտում է ՍԾՏՀ կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի առանձին անդամների միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանը:

«Խնդիրը հնարավոր է լուծել բազմակողմանի երկխոսության միջոցով: Համագործակցության այս ձևաչափը կարող է ծառայել որպես տարածաշրջանային բնույթի խնդիրների քննարկման և լուծման համապատասխան մեխանիզմ»,- նշեց պատգամավորը:

Հայաստանի տնտեսական զարգացման առաջնայնությունների շարքում ԱԺ փոխնախագահն առանձնացրեց նորարարական և բարձր, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ու հեռահաղորդակցության ոլորտները, ենթակառուցվածքային շինարարությունը, ռազմական արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը և վերականգնվող էներգետիկան:

«Տարածաշրջանում առկա որոշակի լարվածությունը խոչընդոտում է առանձին երկրների միջև տնտեսական փոխգործակցության ընդլայնմանը: Տնտեսական ինտեգրման զարգացումը և տարածաշրջանի պետությունների տնտեսական ներուժի կոնսոլիդացիան կարող են լավ նախադրյալ լինել առկա մարտահրավերներին արձագանքելու և կայունության ամրապնդման համար»,- ընդգծեց Նազարյանը:

Անդրադառնալով Հայաստանի կենսաթոշակային համակարգին՝ Լենա Նազարյանն ընդգծեց, որ այն ներառում է պետական կենսաթոշակային ապահովություն, կուտակային եւ կամավոր կենսաթոշակային բաղադրիչներ:

Հայաստանի կենսաթոշակային համակարգի առանձնահատկությունները ՍԾՏՀ  ԽՎ-ի ժամանակ ներկայացրեց հանձնաժողովի անդամ Անուշ Բեղլոյանը: Վերջինս շեշտեց, որ Հայաստանի կենսաթոշակային համակարգը ներառում է պետական կենսաթոշակային ապահովում, կուտակային և կամավոր կենսաթոշակների տրամադրման բաղադրիչ: Անուշ Բեղլոյանն ընդգծեց, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում նվազագույն կենսաթոշակը կազմում է 25500 դրամ:

Ռուսաստանի կենսաթոշակային համակարգը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Բոկովան:

Հանձնաժողովը նախագահում էր Թուրքիայի ներկայացուցիչ Մետին Գյունդոգդուն: Հաջորդ նիստը տեղի է ունենալու Սերբիայում:

28/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
-0.42
Եվրո (EUR)
400.96
-1.4
Ռուբլի (RUR)
4.4754
-0.0032
Լարի (GEL)
138.98
-0.08
47026
+334
Արծաթ
617.43
-9.78