Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Համաշխարհային բանկը 13,4 մլն եվրո կհատկացնի Հայաստանին գյուղական ճանապարհի վերակառուցման համար
09/05/2019 20:30
Կիսվել

Համաշխարհային բանկը 13,4 մլն եվրո կհատկացնի Հայաստանին գյուղական ճանապարհի վերակառուցման համար

Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը մայիսի 8-ին հաստատել է Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրին (#LRNIP) 13,4 միլիոն եվրո (15 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք) լրացուցիչ ֆինանսավորման տրամադրումը, որով կվերակառուցվի 61կմ երկարությամբ գյուղական ճանապարհ։ Ճանապարհի վերակառուցումը ավելի քան 60 հազար մարզային բնակչությանը հասանելիություն կապահովի շուկաներին և սոցիալական ծառայություններին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Համաշխարհային բանկից:

«Չնայած վերջին տասնամյակում տեսանելի բարելավմանը՝ Հայաստանի ճանապարհների 40 տոկոսը մնում է վատ վիճակում, և գյուղական բնակչության մեկ երրորդի համար տարվա բոլոր եղանակներին ճանապարհը հասանելի չէ: Երկրում դեռևս կա վերականգնման և պահպանման ուղղությամբ զգալի ներդրումների կարիքը: Շուկաների հետ սահմանափակ կապը և ճանապարհների վատ վիճակը խոչընդոտում է գյուղական վայրերից առևտուրը,  ինչը որոշ համայնքների դեպքում կարող է հանգեցնել զգալի կորսված հնարավորությունների: Ուստի, առևտրի խթանումը և տեղական արտադրության համար շուկաների հետ կապի ստեղծումը գյուղերում աղքատության նվազեցման և երկրում տնտեսական աճի խթանման գերխնդիրն է մնում»,- ասվում է բանկի հաղորդագրության մեջ:

«Կենսական նշանակության լրացուցիչ ճանապարհների վերականգնումը կդյուրացնի աշխատատեղերի, շուկաների և այլ հիմնական ծառայությունների հասանելիությունը մարզերի ավելի քան 60․000 բնակչի համար», – նշել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:- «Գյուղատնտեսական առևտրի խթանման համար կենսական է գյուղական ենթակառուցվածքների բարելավումն ու պահպանումը։ Այն գյուղացիական տնտեսություններին և փոքր բիզնեսներին հնարավորություն է տալիս  ավելի հեշտությամբ և քիչ ծախսով իրենց մթերքը շուկա հասցնել ՝ ըստ այդմ դառնալով տնտեսական աճի և տեղական զբաղվածության խթան»:

Վերականգնման աշխատանքները Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը (ՏԿՏՏՆ) կաջակցեն աղետավտանգ վայրերում ճանապարհային ենթակառուցվածքի բնակլիմայական ռիսկերի՝ սողանքների, քարաթափումների և հեղեղումների ուսումնասիրման հարցում: Սույն ռիսկի գնահատումը կուղեկցվի շտկող գործողությունների բացահայտմամբ: 

Լրացուցիչ ֆինանսավորումը Հայաստանին կօգնի նաև ճանապարհների անվտանգության բարելավման և մարդկային կյանքերի և տնտեսության համար ճանապարհային վթարների իրական գինը գնահատելու հարցում: Այն կիրականացվի վթարների վերաբերյալ տվյալների հավաքման և կառավարման արդի միասնական համակարգի միջոցով ճանապարհային երթևեկության անվտանգության բոլոր շահագրգիռ կողմերի միջև կապի ստեղծմամբ, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության կառավարման կարողությունների զարգացմամբ:

«Ծրագրով նաև դրվում է «Անվտանգ գյուղ» ծրագրին աջակցությունը շարունակելու նպատակ՝ ճանապարհների անվտանգությանն ուղղված փոքր շինարարական աշխատանքների, դպրոցների, մանկապարտեզների և համայնքային կենտրոնների շրջակայքում երթևեկության կարգավորման միջոցառումների եղանակով՝ դրանք համակցելով համայնքային մակարդակով իրազեկման բարձրացման արշավների հետ»,- հավելել է Համաշխարհային բանկի ծրագրային թիմի ղեկավար Նարգիզ Ռիսկուլովան:- «Այսօրվա դրությամբ 66 համայնքում իրականացվում է անվտանգ գյուղի նախագիծ: Ակնկալում ենք, որ մինչև 2019թ. ավարտն անվտանգ նախագծերի թիվը կհասնի 84-ի»։

Ընթացիկ ծրագրի իրականացումը լավ է առաջ ընթացել: Առաջարկվող լրացուցիչ ֆինանսավորմամբ ճանապարհահատվածների ընդհանուր երկարությունը կավելանա մինչև 450կմ, որից 299կմ-ն արդեն վերականգնվել է:

2009թ.-ի առաջին «Կենսական նշանակության ճանապարների բարելավման» ծրագրի (ԿՆՃԲԾ) մեկնարկից ի վեր՝ նկատելիորեն բարելավվել է տեղական զբաղվածությունը, միջինում 40%-ով նվազել է ուղևորության ժամանակը, իսկ երկրում ընդհանուր առմամբ արդիականացվել են 433 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ:

Մայր ծրագրի շրջանակում արդեն նախապատրաստվել են ծրագրի առաջին տարվա՝ Արարատի, Սյունիքի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում գտնվող 27կմ ընդհանուր երկարությամբ յոթ ճանապարհահատվածների մանրամասն նախագծերը: Մնացած 34կմ ճանապարհահատվածները կնախագծվեն ամռանը և կիրականացվեն հինգ մարզերում:

Սույն ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը 16.75 միլիոն եվրո է, որից 3.35 միլիոն եվրոն կառավարության մասնակցությունն է: Համաշխարհային բանկը 13.4 միլիոն եվրոն (համարժեք է 15 միլիոն ԱՄՆ դոլարին) կտրամադրի ՎԶՄԲ փոփոխական սպրեդով վարկի միջոցով, որի արտոնյալ ժամկետը 14.5 տարի է, իսկ ընդհանուր մարման ժամկետը՝ 25.5 տարի:

1992թ.-ին Համաշխարհային բանկին և 1993թ.-ին ՄԶԸ-ին անդամակցելուց ի վեր՝ Հայաստանին ուղղված հատկացումների ընդհանուր գումարը կազմել է մոտավորապես 2․379․734 միլիոն ԱՄՆ դոլար:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52