«Տավուշի օրեր Մոսկվայում» բիզնես ցուցահանդեսը կհամախմբի մարզի շուրջ 20 արտադրական կազմակերպություն
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի հայկական տաղավարում մայիսի 23-25-ը կանցկացվի «Տավուշի օրեր Մոսկվայում» բիզնես ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցելու են Տավուշի մարզի շուրջ 20 արտադրական կազմակերպություն և տնտեսվարող սուբյեկտ: Միջոցառմանը հրավիրված են նաև ավելի քան 30 ռուսաստանաբնակ գործարար տավուշցիներ, ինչպես նաև՝ Մոսկվայի կառավարության, առևտրաարդյունաբերական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ,ինչպես նաև խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչներ:
Մարզի պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ում նախաձեռնությամբ մայիսի 23-ին` ժամը 15:00-ին, Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրում նախատեսվում է հանդիպում Տավուշցի գործարարների և մարզի արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Պաշտոնական միջոցառումը կսկսվի մայիսի 24-ին՝ ժամը 12:00-ին: Միջոցառման Ռուսաստանի կազմակերպիչն է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության Առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը: