Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
Հայաստանում նախորդ տարի պետբյուջեի եկամուտը կազմել է 1 տրիլիոն 342 մլրդ դրամ. արձանագրվել է ծրագրի 98.3 տոկոս կատարողական
05/06/2019 13:28
Կիսվել

Հայաստանում նախորդ տարի պետբյուջեի եկամուտը կազմել է 1 տրիլիոն 342 մլրդ դրամ. արձանագրվել է ծրագրի 98.3 տոկոս կատարողական

Հայաստանում բյուջեի եկամուտների փաստացի ցուցանիշը նախորդ տարի կազմել է մոտ 1 տրիլիոն 342 մլրդ դրամ: Ընդ որում, հարկային եկամուտները 2018-ին կազմել են 21 տոկոս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը` ներկայացնելով 2018-ի պետական բյուջեի կատարման մասին հաղորդումը:

«Եկամուտների փաստացի ցուցանիշը կազմել է մոտ 1 տրիլիոն 342  մլրդ դրամ կամ արձանագրվել է ծրագրի 98.3 տոկոս կատարողական: Իսկ ծախսերի համար 1 տրիլիոն 447 մլրդ դրամ փաստացի ցուցանիշ է արձանագրվել կամ կատարվել է 94.7 տոկոսով, համապատախանաբար պակասուրդը նույնպես ունեցել է համեմատաբար ցածր կատարման աստիճան, կատարողականը եղել է 65.1 տոկոս կամ ընդամենը 105 մլրդ դրամ: Հարկային եկամուտները 2018-ին կազմել են 21 տոկոս»,-ներկայացրեց Ջանջուղազյանը:

Ծախսերի մասով ունեցել ենք փաստացի 24.1 տոկոս ՀՆԱ-ի կատարողական, իսկ դեֆիցիտը կազմել է 1.8 տոկոս:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ եկամուտների, ծախսերի և պակասուրդի համար Պետական բյուջեի մասին օրենքով ամրագրված են որոշակի թվեր, սակայն նաև կան որոշակի դրույթներ, որոնցով նախատեսված է, թե որ գործառնությունները պետք է իրականացվեն տարվա ընթացքում և արտացոլվեն փաստացի ցուցանիշների մեջ: Նա կատարված փոփոխությունները բաժանեց մի քանի մասերի` արտաբյուջետային հաշիվներով շրջանառվող միջոցների ներառումը թե ծրագրային, թե փաստացի ցուցանիշներում, կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակում կատարված փոփոխությունների արտացոլումը:

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39