Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.50+0.50 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 87.14-1.49 WTI - 81.36-1.55
COMEX:  GOLD - 4315.00-2.17 SILVER - 64.87-1.05
COMEX:  PLATINUM - 1716.10-2.14
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.32-0.08 EUR/GBP - 1.1536+0.12
FOREX:  EUR/USD - 1.1536+0.12 GBP/USD - 1.3492+0.02
STOCKS RUS:  RTSI - 839.05-3.95
STOCKS US: DOW JONES - 53839.99+0.13 NASDAQ - 26803.03+0.81
STOCKS US: S&P 500 - 7798.99+0.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10772.67-0.56 CAC40 - 8650.56-0.28
STOCKS EUR:  DAX - 26299.74-0.12
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
Արմսվիսբանկ․ 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
05/06/2019 17:17
Կիսվել

Արմսվիսբանկ․ 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում

Հունիսի 5-ին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի՝ 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերը ցուցակվեցին AMX ֆոնդային բորսայի Bbond հարթակում։

Ֆոնդային բորսայում պարտատոմսերի ցուցակումն ազդարարող զանգի հնչեցման արարողությանն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Կարեն Տուրյանը նշեց․ «Բանկի գործունեությունն արժեթղթերի շուկայում իրականացվում է մի շարք, այդ թվում` միջոցների ներգրավման նպատակով սեփական պարտատոմսերի թողարկման ուղղությամբ: Ներկայում բանկն ունի պարտատոմսերի 9 թողարկում` 8 մլրդ  ՀՀ դրամ, 36 մլն ԱՄՆ դոլար և 13 մլն եվրո: Բանկի թողարկած պարտատոմսերի նկատմամբ ներդրողները ցուցաբերում են բավական մեծ հետաքրքրություն: Վերջինիս մասին է վկայում պարտատոմսերի վերջին տեղաբաշխման շրջանակում սահմանված ժամկետից շուտ դոլարային պարտատոմսերի ամբողջ ծավալով վաճառքը»։

Բանկը դոլարային պարտատոմսերը (SWISB2A) ցուցակվել են 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 72 ամիս շրջանառության ժամկետով, 6․5% արժեկտրոնային եկամտաբերությամբ և վճարումների կիսամյակային պարբերականությամբ։

«Ուրախ ենք, որ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը մեծ ակտիվություն է ցուցաբերում արժեթղթերի շուկայում՝ կատարելով իր կողմից թողարկված պարտատոմսերի հերթական ցուցակումը բորսայում, ինչպես նաև արդեն տևական ժամանակ գործելով որպես շուկա ստեղծող մի շարք կորպորատիվ արժեթղթերի և պետական պարտատոմսերի համար»,- ասաց Հայաստանի ֆոնդային բորսայի ֆինանսական տնօրեն Միքայել Հայրապետյանը։

Սա ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի թողարկած պարտատոմսերի մինչ օրս 10-րդ ցուցակումն էր AMX – Հայաստանի ֆոնդային բորսայում։

«Բանկն արժեթղթերի շուկայում մատուցում է բրոքերային և պահառուական, ինչպես նաև արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման համալիր ծառայություններ: ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն AMX-ում ներկայում իրականացնում է 7 թողարկման ուղենիշային պետական պարտատոմսերի և 14 թողարկման կորպորատիվ արժեթղթերի ամենօրյա երկկողմանի գնանշումներ (market making): Ընդ որում` բանկը 2018 թվականի ավարտի դրությամբ տիրապետում էր ՀՀ բանկային համակարգում ամենամեծ արժեթղթերի պորտֆելը, որը գերազանցում է 130 մլրդ ՀՀ դրամ», – հավելեց Կարեն Տուրյանը։

Կարևորելով կորպորատիվ պարտատոմսերի շուկայում  գործընկերների ներգրավվածությունը՝ Միքայել Հայրապետյանը հավելեց․ «Հայաստանում վերջին մեկ-երկու տարվա ընթացքում կորպորտիվ պարտատոմսերի շուկան մեծ վերելք է ապրում թե՛ ցուցակումների քանակով, թե՛ շրջանառության ծավալներով։ Եվ մենք լիահույս ենք, որ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի ու մյուս ընկերությունների ակտիվությունն արժեթղթերի շուկայում լավ օրինակ կծառայի այն կազմակերպությունների համար, որոնք ֆինանսավորում ներգրավելու կամ ֆինանսավորումը դիվերսիֆիկացնելու մասին են մտածում»։

Բանկը 2007թ.-ի  սեպտեմբերի 13-ից հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ: Երկու կողմերն էլ բարձր են գնահատում համագործակցությունը և դրա վառ օրինակն է այն հանգամանքը, որ այս տարի ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն արժանացել է «AMX բորսայի անդամ 2019» մրցանակաբաշխության «Կորպորատիվ արժեթղթերի շուկայում բորսայի անդամ 2019» և  «Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ 2019»  մրցանակներին:

—————————

Հայաստանի ֆոնդային բորսան տրամադրում է ամբողջապես ավտոմատացված առևտրային համակարգ և առևտրի իրականացման հարմարավետ պայմաններ: 2009 թվականի հունիսից Հայաստանի ֆոնդային բորսան նաև հանդիսանում է «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի 100% բաժնետոմսերի սեփականատեր:

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն 2004թ. հոկտեմբերի 7-ին։ Բանկն իր գործունեությունը ծավալում է կորպորատիվ և ներդրումային բանկային ծառայությունների ուղղություններով:

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32