2019թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում գարեջրի արտադրությունն աճել է 21․3%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 5,647.1 հազար լիտր գարեջուր, որը 2018թ.-ի համանման ցուցանիշը գերազանցում է 21․3%-ով։
Միևնույն ժամանակ օղու արտադրությունն աճել է 18․4%-ով և կազմել 1,201.3 հազար լիտր։ Վիսկիի արտադրությունը նվազել 19․6%-ով և կազմել 219.1 հազար լիտր, իսկ գինու արտադրությունը կազմել է 3,500.1 հազար լիտր (որից 142.9 հազար լիտրը՝ շամպայն գինիներ) և արձանագրել 18․3%-ի աճ։