Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00-0.50
EUR BUY - 411.00+1.00 EUR SELL - 419.00+1.00
OIL:  BRENT - 74.95+2.52 WTI - 69.28+3.67
COMEX:  GOLD - 1942.40-2.28 SILVER - 22.51-0.79
COMEX:  PLATINUM - 980.40-1.43
LME:  ALUMINIUM - 2266.50-0.35 COPPER - 8757.50+0.69
LME:  NICKEL - 22514.00-1.24 TIN - 23039.00+1.27
LME:  LEAD - 2094.50-1.11 ZINC - 2864.50-0.73
FOREX:  USD/JPY - 132.42+0.83 EUR/GBP - 1.0768+0.53
FOREX:  EUR/USD - 1.0768+0.53 GBP/USD - 1.2231-0.16
STOCKS RUS:  RTSI - 983.95+0.42
STOCKS US: DOW JONES - 32560.60+0.98 NASDAQ - 11860.11+1.58
STOCKS US: S&P 500 - 4002.87+1.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 26945.67+0.00 TOPIX - 1929.30+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 19258.76+1.36 SSEC - 3255.65+0.64
STOCKS EUR:  FTSE100 - 7536.22+1.79 CAC40 - 7112.91+1.42
STOCKS EUR:  DAX - 15195.34+1.75
21/03/2023  CBA:  USD - 388.35-0.13 GBP - 476.00+1.20
21/03/2023  CBA:  EURO - 418.21+2.73
21/03/2023  CBA:  GOLD - 24588.79+82.32 SILVER - 280.87+7.53
engрус
Մարտ, 2023
March 2023
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Անընդունելի է, որ Հայաստանում թվային ծառայություններից օգտվում է բնակչության 10 տոկոսից պակասը. Տիգրան Ավինյան
10/06/2019 14:22
Կիսվել

Անընդունելի է, որ Հայաստանում թվային ծառայություններից օգտվում է բնակչության 10 տոկոսից պակասը. Տիգրան Ավինյան

Էլեկտրոնային գործիքների կիրառումը և էլեկտրոնային ժողովրդավարության զարգացումը ինքնանպատակ չեն: Թվայնացման խնդիրը միակն է` քաղաքացի-պետություն, մասնավոր հատված-պետություն, քաղաքացի-մասնավոր հատված շփումը դարձնել ավելի արագ, արդյունավետ և նվազ ծախսատար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Էլեկտրոնային գործիքների ներդրումը որպես կառավարման թափանցիկ և հրապարակային համակարգի ապահովման խթան» խորագրով հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Մենք ունենք նոր խնդիր` ավարտին հասցնել տնտեսական հեղափոխությունը, ինչի արդյունքում քաղաքացին մասնակից կդառնա ներառական տնտեսական զարգացման մոդելի կայացմանը: Եվ քաղաքական, և տնտեսական հեղափոխության հաջողության կարևոր նախապայմանը կառավարման արդյունավետ և մասնակցային համակարգի ստեղծումն է: Արդյունաբերական չորրորդ`  տեղեկատվական և տեխնոլոգիական հեղափոխության դարաշրջանում դա հնարավոր է միայն թվայնացման միջոցով»,- ընդգծեց Ավինյանը:

Փոխվարչապետը կարծում է, որ էլեկտրոնային հարթակների միջոցով է միայն հնարավոր ապահովել հանրային ծառայությունների հասանելիությունը և որակի բարձրացումը, քաղաքականության մշակման գործընթացում մասնակցային և ներառական գործընթացը, պետական մարմինների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, իսկ էլեկտրոնային գործիքների հետագա կայացմամբ հնարավոր է նաև ուղիղ ժողովրդավարության զարգացումը:

Ավինյանը շեշտեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը զգալի առաջընթաց է արձանագրել էլեկտրոնային կառավարման զարգացման ոլորտում:

ՀՀ կառավարությունն ունի ոլորտի հետագա զարգացման տեսլականը ամրագրված Կառավարության ծրագրում, ինչպես օրինակ` պետական կառավարման արդյունավետության բարձրացում, այդ թվում` մասնակցային կառավարման ինստիտուցիոնալացում շահառու խմբերի իրական ներգրավվածության միջոցով, կառավարության և ենթական մարմինների հաշվետվողականության և թափանցիկության ապահովում, ոչ արդյունավետ և անհարկի բյուրոկրատական ընթացակարգերի կրճատում, գործառույթների ծախսատարության գնահատում և ծախսերի նվազեցմանը ուղղված շարունակական բարեփոխումների իրականացում, պետության կողմից մատուցվող ծառայություների արդիականացում, ավտոմատացում և թվայնացում, «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառում, տվյալների անփոփոխելիություն,միասնականության և ավտոմատացման ապահովում:

«Շեշտեմ, որ այս առաջնահերթությունների կյանքի կոչումը, տեղի է ունենալու առաջանցիկ  և նորարարական  տեխնոլոգիաների կիրառմամբ»,- ընդգծեց Ավինյանը:

Նա կարևորեց էլեկտրոնային կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումների առումով միջազգային գործընկերների աջակցությունը:

«Ցանկանում եմ հատուկ ընդգծել Եվրոպական միության դերը, որի աջակցությամբ Հայաստանում ներդրվել են և շարունակում են ներդրվել էլեկտրոնային  կառավարման նորարար գործիքներ: Մեր համագործակցության շրջանակներում նախորդ տարիներին գործարկվել է էլեկտրոնային հարցումների www.e-request.am  միասնական հարթակը:  Այսօր մեզ կներկայացվեն էլեկտրոնային այնպիսի գործիքներ, որոնք թույլ են տալիս մեր քաղաքացիներին և բիզնեսին ոչ միայն էլեկտրոնային եղանակով  պահանջել և ստանալ տեղեկատվություն, այլև ներկայացնել դիմումներ, բողոքներ, մասնակցել պետական քաղաքականությանը և իրավաստեղծ գործունեությանը էլեկտրոնային եղանակով»,- ասաց Ավինյանը:

 Ընդգծելով պետական կառավարման համակարգում էլեկտրոնային գործիքների ներդրման, քաղաքացիների էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման, պետության կողմից մատուցվող ծառայությունների մասով էլեկտրոնային կառավարման ոլորտում նվաճումները, Ավինյանը նշեց նաև, որ այս փուլում կան մի շարք խնդիրներ, որոնց պետք է շուտափույթ լուծումներ տրվեն:

«Մասնավորապես` պետության կողմից մատուցվող ծառայությունների ոլորտում միասնական պետական քաղաքականություն չի վարվել, ծառայությունների մատուցումը չի եղել քաղաքացիակենտրոն, քաղաքացիները և բիզնեսը հիմնականում ներգրավված չեն եղել ծառայությունների արդիականացման գործընթացում, պետական ծառայություններ մատուցող գրասենյակների պայմանները  հաճախ բավարար և հարմարավետ չեն եղել, գրասենյակները հաճախ հասանելի չեն եղել բնակչությանը, հատկապես գյուղական բնակավայրերում: Պետության կողմից մատուցվող ծառայությունների մասով չի իրականացվել համակարգված մոնիթորինգ, բացակայել է քաղաքացիների գոհունակության վերաբերյալ համակարգված կարծիքների հավաքագրման և վերլուծության համակարգը:

«Մեզ համար անընդունելի է նաև, որ թվային տեխնոլոգիաների զարգացման այս դարաշրջանում Հայաստանում թվային ծառայություններից օգտվում է բնակչության 10 տոկոսից պակասը: Անընդունելի է, որ գյուղական ազգաբնակչությունը հասանելիություն չունի պետական ծառայություններ մատուցող գրասենյակներում»,- շեշտեց փոխվարչապետը:

Հաշվի առնելով նշված խնդիրները՝ Տիգրան Ավինյանը կարծում է ,որ պետական ծառայությունների մատուցումը և էլեկտրոնային ժողովրդավարության ոլորտում քաղաքականության ավելի լայն մոտեցումներ պետք է կիրառվեն: Հետևապես, ըստ փոխվարչապետի, առաջիկա տարիներին Կառավարությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի հանրային ծառայությունների  ֆիզիկական մատչելիության ապահովման  և միաժամանակ դրանց թվայնացման ուղղությամբ:

«Խրախուսելու ենք քաղաքացիներին և բիզնեսին՝ օգտվել  էլեկտրոնային ծառայություններից, ծառայությունների մատուցման և վերահսկողության ոլորտում հնարավորինս օգտագործելու ենք արհեստական բանականության հնարավորությունները, ներդնելու ենք քաղաքացիների կարծիքը ստանալու ծառայությունների մշտադիտարկման և արդյունավետության գնահատման մեխանիզմներ և պատշաճ վիճակագրական գործիքներ:

Ուրախ եմ, որ այսօր կարող եմ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը, ստանձնելով էլեկտրոնային բարեփոխումների առաջնահերթությունը, արդեն իսկ համակարգային քայլեր է ձեռնարկել վերոնշյալ խնդիրների լուծման ուղղությամբ, ինչի մասին կիրազեկենք»,- եզրափակեց Ավինյանը:

Հայաստանում էլեկտրոնային կառավարման ներդրման հիմնական աջակիցը Եվրոպական միությունն է, որը 2008-2018 թթ.-ին տրամադրել է շուրջ 25 մլն եվրո՝ ոլորտում բարեփոխումների իրականացման համար։

ՀՀ կառավարությունը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հունիսի 10-ին ներկայացրին Հայաստանում էլեկտրոնային կառավարման գործիքների արդյունավետությունն ու ոլորտի զարգացման հեռանկարները։ «Էլեկտրոնային գործիքների ներդրումը որպես կառավարման թափանցիկ և հրապարակային համակարգի ապահովման խթան» խորագրով հանդիպումը տեղի ունեցավ «www. e-request.am» էլեկտրոնային հարցումների միասնական հարթակին նվիրված հանրային իրազեկման արշավի շրջանակներում։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը, ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը, Ինֆորմացիոն ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը, նախարարությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։

Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում մինչ օրս ներդրվել է էլեկտրոնային կառավարման ավելի քան մեկ տասնյակ հարթակ՝ այդ թվում պետական կառույցներում փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Մալբերի» համակարգը, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգը՝ www.e-register.am իրավական ակտերի հրապարակման միասնական կայքը, իրավական ակտերի հրապարակման միասնական կայքը՝ www.e-draft.am, և այլն: Ներկայումս մշակվում են ևս երկուսը` «Պետական փոխգործելիության հարթակ»-ը և «Մեկ պատուհան» համակարգը:

Ներկայումս Հայաստանում գործում է մի քանի տասնյակ էլեկտրոնային հարթակներ, որոնք հանրային ծառայությունները դարձնում են առավել հասանելի և հարմարավետ, իսկ քաղաքացիների կապը պետական կառույցների հետ՝ ավելի դյուրին ու թափանցիկ:

Արտարժույթ
10:30 21/03 Առք Վաճառք
AMD / USD 387.00 390.00
AMD / EUR 412.00 419.00
AMD / RUR 4.98 5.07
դոլար
դոլար
ԿԲ Փոխարժեքներ
21/03/2023
Դոլար / Դրամ
388.35
-0.13
Եվրո / Դրամ
418.21
+2.73
Ռուբլի / Դրամ
5.05
+0.01
Ֆունտ / Դրամ
476.00
+1.20
ԿԲ Մետաղներ
21/03/2023
դրամ / գրամ
24588.79
+82.32
Արծաթ
280.87
+7.53
Կրիպտոարժույթներ
10:30 21/03
BTC/AMD
10,784,189
+0.52%
BTC/USD
27759.96
+0.47%
ETH/USD
1744.03
-1.26%
BCH/USD
130.58
-2.79%
BIT/USD
0.532062
-1.82%
XRP/USD
0.386146
+0.54%
LTC/USD
79.01
-3.75%
BNB/USD
331.85
-1.15%
DOGE/USD
0.071735
-3.23%
ETH/BTC
0.062797823
-1.77%
BCH/BTC
0.004701975
-3.29%
BIT/BTC
0.004701975
-2.33%
XRP/BTC
0.000013904
+0.02%
LTC/BTC
0.002844827
-4.26%
BNB/BTC
0.011949033
-1.65%
DOGE/BTC
0.000002583
-3.73%
Ոսկու հարգեր
21/03/2023
դրամ
999 հարգ
24k
24,588.79
958 հարգ
23k
23,564.26
916 հարգ
22k
22,539.72
720 հարգ
18k
18,441.59
625 հարգ
15k
15,367.99
585 հարգ
14k
14,343.46
500 հարգ
12k
12,294.40
417 հարգ
10k
10,245.33
375 հարգ
9k
9,220.80
FOREX
08:30 22/03
EUR/USD
1.0768
+0.53%
GBP/USD
1.2231
-0.16%
USD/JPY
132.42
+0.83%
EUR/GBP
0.8802
+0.69%
Նավթ
08:30 22/03
դոլար / բարել
Brent
74.95
+2.52%
Light Sweet
69.28
+3.67%
COMEX
08:30 22/03
$ / տր. ունց.
Ոսկի
1942.40
-2.28%
Արծաթ
22.51
-0.79%
Պլատին
980.40
-1.43%
LME / 3M
08:30 22/03
դոլար / տոննա
Ալյումին
2266.50
-0.35%
Պղինձ
8757.50
+0.69%
Նիկել
22514.00
-1.24%
Անագ
23039.00
+1.27%
Կապար
2094.50
-1.11%
Ցինկ
2864.50
-0.73%
Մոլիբդեն
68078.67
-0.23%
Կոբալտ
34180.00
+0.00%
Ինդեքսներ
08:30 22/03
կետ
Dow Jones
32560.60
+0.98%
S&P 500
4002.87
+1.30%
NASDAQ
11860.11
+1.58%
FTSE
7536.22
+1.79%
CAC 40
7112.91
+1.42%
DAX
15195.34
+1.75%
RTSI
983.95
+0.42%
Nikkei
26945.67
+0.00%
Topix
1929.30
+0.00%
Hang Seng
19258.76
+1.36%
SSEC
3255.65
+0.64%
ԿԲ Տոկոսադրույքներ
21/03/2023
Վերաֆին. տոկ.
Վերաֆինանսավորման տոկոսադրույք
10.75
+0.00%
Լոմբ. ռեպո
Լոմբարդային ռեպո
12.25
+0.00%
Միջ. ներգր.
Դրամական միջողների ներգրավման տոկոսադրույք
9.25
+0.00%
Մակրոտնտեսական
01/2023
ՏԱՑ
Տնտեսական Ակտիվության Ցուցանիշ
+10.5%
ԱԱԾ 3
Արդյունաբերական Արտադրանքի Ծավալ
177.7
+1.40%
Արտահանում 1
Արտահանում
572.8
+130.0%
Ներմուծում 1
Ներմուծում
727.1
+72.5%
ՍԳԻ
Սպառողական Գների Ինդեքս
+8.10%
Աշխատ. 2
Միջին ամսական անվանական աշխատավարձը
249,278
+22.0%
Առևտուր 3
Առևտրի շրջանառություն
292.9
+17.7%
Գյուղտնտ. 3,4
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալ
1,021.4
+0.4%
Ծառայ. 3
Ծառայությունների ծավալ
216.0
+25.9%
Շին. 3
Շինարարության ծավալ
16.0
+12.2%
1 - մլրդ դոլար, 2 - դրամ, 3 - մլրդ դրամ, 4 - եռամսյակային