Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 411.50-0.50 EUR SELL - 416.50-2.50
OIL:  BRENT - 98.70-1.96 WTI - 89.31-2.86
COMEX:  GOLD - 4067.60+0.52 SILVER - 58.66+1.49
COMEX:  PLATINUM - 1604.10+0.76
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.84+0.03 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3319+0.05
STOCKS RUS:  RTSI - 874.26+1.44
STOCKS US: DOW JONES - 51947.25+0.46 NASDAQ - 24975.82-0.64
STOCKS US: S&P 500 - 7411.98+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 64611.15-2.73 TOPIX - 4011.31-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 24963.23-0.98 SSEC - 3814.20-1.61
STOCKS EUR:  FTSE100 - 10736.23+0.91 CAC40 - 8372.28+0.88
STOCKS EUR:  DAX - 25099.00+1.36
24/07/2026  CBA:  USD - 365.87-0.08 GBP - 487.41-1.72
24/07/2026  CBA:  EURO - 416.43-0.86
24/07/2026  CBA:  GOLD - 47580-1307 SILVER - 690.02-8.15
ԿԲ խորհրդի անդամի կարծիքով` եկամտահարկի գործող համակարգն իրականում չի ապահովել պրոգրեսիվություն
12/06/2019 16:24
Կիսվել

ԿԲ խորհրդի անդամի կարծիքով` եկամտահարկի գործող համակարգն իրականում չի ապահովել պրոգրեսիվություն

Կենտրոնական բանկի հաշվարկներով` եկամտային հարկի գործող համակարգն իրականում պրոգրեսիվություն չի ապահովել, ավելին` խորացրել է անհավասարությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում եկամտային հարկի նախատեսվող համահարթեցմանը նվիրված աշխատանքային քննարկմանը նման տեսակետ հայտնեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Մարտին Գալստյանը:

«Ներկայիս հարկային համակարգը, որը գործել է երկար տարիներ, խորացրել է անհավասարությունը: Թվում է, թե պրոգրեսիվ է, սակայն մեր հաշվարկներով ոչ մի պրոգրեսիվություն չկա այդ համակարգում: Եկամտային հարկի առաձգականության գործակիցը 1.03 է: Այսինքն՝ եթե ուրիշ երկրներում հարկման բազայում 1 տոկոս ավելացումը բերում է եկամտային հարկի 1.3 անգամ ավելացման, մեզ մոտ գրեթե 1 է»,-ասաց Գալստյանը:

Նրա կարծիքով` երկրում արժեք է ստեղծում բիզնեսը, սակայն նկատեց, որ ուղղակի ներդրումների թիվը վերջին տասը տարիներին նվազում է: Պատճառը բազմագործոն է: Գալստյանը նկատեց, որ մրցակից երկրներում ակնհայտորեն ցածր հարկային դրույքների  պայմաններում, Հայաստանում հարկային դրույքներն այդ գործոններից մեկն են: «Մենք պետք է հասկանանք, որ ինչ-որ շահերի տեսանկյունից կարող են բախումներ լինել հասարակության շերտերի միջև, սակայն այդ քաղաքականությունը պետք է խելամիտ լինի: Ի վերջո` այդ խմբերի համար կյանքի հնարավորություններ ստեղծողը բիզնեսն է»,-նշեց նա:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով առաջարկվում է եկամտահարկի դրույքաչափը համահարթեցնել` դարձնելով 23 տոկոս, հետո այն աստիճանաբար նվազելով պետք է դառնա 20 տոկոս:

 

24/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.87
-0.08
Եվրո (EUR)
416.43
-0.86
Ռուբլի (RUR)
4.6763
+0.0228
Լարի (GEL)
139.27
-0.04
47580
-1307
Արծաթ
690.02
-8.15