Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Հարկային օրենսգրքի փոփոխությունները երկարաժամկետ հատվածում կնպաստեն 0.8 տոկոսով ավելի տնտեսական աճի ապահովմանը. փոխնախարար
12/06/2019 16:42
Կիսվել

Հարկային օրենսգրքի փոփոխությունները երկարաժամկետ հատվածում կնպաստեն 0.8 տոկոսով ավելի տնտեսական աճի ապահովմանը. փոխնախարար

Հարկային օրենսգրքի փոփոխությունները  արտահանման, ներդրումների և տնտեսական աճի վրա դրական ազդեցություն կունենան: Նախատեսվում է, որ արտահանման ուժեղացումը յուրաքանչյուր տարի կլինի 0.8 տոկոսով, ներդրումների աճը`1.5 տոկոսով, իսկ երկարաժամկետ հատվածում տնտեսական աճը 0.8 տոկոսով ավելի կլինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված աշխատանքային քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը:

Քննարկման մասնակիցներից մեկը նկատեց, որ այդ հարկային քաղաքականության թիրախը արտահանման խթանումն է` փորձել արտահանելի ճյուղերում ինքնարժեքը նվազեցնել: Նա հետաքրքրվեց՝ կան արդյոք հաշվարկներ, թե այդ քաղաքականությունն ինչ չափով է ազդեցություն ունենալու:

«Տնտեսության արտահանելի և ոչ արտահանելի հատվածների միջև շահութաբերության տարբերությունը եղել է 8 տոկոս` հօգուտ ոչ արտահանելի ճյուղի: Հետևաբար, ներդրումները պետք է գնան այնտեղ, որտեղ շահութաբերությունը բարձր է: Եվ խնդիր է ներքին պահանջարկից տնտեսությունը տանել դեպի արտաքին պահանջարկ, ավելի գրավիչ դարձնել արտահանման ուղղությունը: Սա է մեր խնդիրը, որ դրված է հարկային քաղաքականության առաջ: Հաշվարկված է, թե փոփոխությունների արդյունքում որքան կլինի արտահանման, ներդրումների և տնտեսական աճի վրա ազդեցությունը: Արտահանման ուժեղացումը կլինի 0.8 տոկոսային կետով յուրաքանչյուր տարվա համար, ներդրումների աճը կլինի 1.5 տոկոսային կետով յուրաքանչյուր տարվա համար, իսկ երկարաժամկետ հատվածում տնտեսական աճի ավելացումը կլինի 0.8 տոկոսային կետով»,-ասաց Հայրապետյանը:

Նրա կարծիքով` դրանք այն հիմնական երեք ուղղություններն են, որոնք կհուշեն, որ ճիշտ ճանապարհով են առաջ շարժվում: Հայրապետյանը նշեց` փոփոխությունների նպատակը երկրի մրցունակությունն ուժեղացնելն է: Հետևաբար, բոլոր փոփոխությունները պետք է առաջին հերթին կապել նրա հետ՝ դրանք այդ նպատակին օգնում, թե խանգարում են:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը Ազգային ժողովն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69