Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Իտալական հայտնի շինարարական ընկերությունը պատրաստ է վերականգնման ծրագիր իրականացնել Գյումրիում
12/06/2019 16:52
Կիսվել

Իտալական հայտնի շինարարական ընկերությունը պատրաստ է վերականգնման ծրագիր իրականացնել Գյումրիում

Իտալական հայտնի շինարարական ընկերությունը պատրաստ է  վերականգնման ծրագիր իրականացնել Գյումրիում:  Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց իտալական RIZZANI DE ECCHER շինարարական կազմակերպության բիզնես զարգացման պատասխանատու Անդրիա Ռոմանին՝  հունիս  11-ին հայ-իտալական բիզնես համաժողովի շրջանակներում Գյումրի կատարած այցի ավարտին: «Որպես վերականգնողական ընկերություն, մենք շատ հետաքրքրված ենք  քաղաքի վերականգնման աշխատանքներում ներգրավվելու, դերակատարը և մասնակիցը լինելու Գյումրու նոր կյանքի մեկնարկի: Մենք հասկանում ենք այս  գործընթացի կարևորությունը երկրի համար և պատրաստ ենք մյուս իտալական ընկերությունների հետ, անշուշտ, ՀՀ նախագահի աջակցությամբ,  նախ մշակել նախագիծ հետո զարգացնել ու իրականացնել այն: Հուսանք, դա  շուտ կլինի, և մենք կկարողանաք մեր նորարարությունների, ռեսուրսների օգնությամբ և մնացած ամեն ինչով նպաստել Գյումրու  վերականգնմանը»,-նշեց պատասխանատուն՝ տեղեկացնելով, որ RIZZANI DE ECCHER-ն իր գործունեությունը սկսել  է Իտալիայի հյուսիս-արևելքում երկրաշարժից հետո  և մասնագիտացված է  երկրաշարժից հետո տարածքների վերականգնմամբ:

Ընկերության բիզնես զարգացման պատասխանատուն նաև նշեց, որ ավելի  ստույգ քայլերի մասին հնարավոր է  խոսել ընկերության աշխատանքային խմբի՝ Գյումրի այցից հետո:

Ընկերությունն  առաջատար տեղ է զբաղեցնում միջազգային շինարարական շուկայում, կատարելով տարաբնույթ  ինժեներական, նախագծման և  շինարարական աշխատանքներ: Հիմնվելով 1831  թվականին, ընկերությունն  առաջնորդվում է  լավագույն իտալական ավանդույթներով: Ունի մոտ 4 հազար աշխատակից, 1 միլիարդ  եվրո  համախմբված շրջանառություն: Գործողությունների մեծ մասը ներառում է  ենթակառուցվածքային ծրագրեր:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41