Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Փաստ. «Նա­ի­րիտն» աճուր­դով կվա­ճառ­վի. գոր­ծա­րա­նի հա­մա­կար­գող խմբին քննարկ­մա­նը չեն հրա­վի­րել
18/06/2019 10:34
Կիսվել

Փաստ. «Նա­ի­րիտն» աճուր­դով կվա­ճառ­վի. գոր­ծա­րա­նի հա­մա­կար­գող խմբին քննարկ­մա­նը չեն հրա­վի­րել

««Նաիրիտ» քիմիական գործարանն աճուրդի է հանվել: Աճուրդը կկայանա հունիսի 25-ին: Գործարանի արժեքը գնահատվել է 32 միլիոն դոլար: Օրերս էլ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի գլխավորությամբ տեղի ունեցավ գործարանի պարտատերերի խորհրդի անդամների մասնակցությամբ քննարկում, որի ընթացքում գործարանի սնանկացման գործերով կառավարիչ Կարեն Ասատրյանը հակիրճ ներկայացրեց սնանկացման գործընթացը:

Գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ շատ բացասական է վերաբերվում գործարանն աճուրդով վաճառելու որոշմանը: Բացի այդ, նրա համար անհասկանալի է, թե ինչպես են առանձին արտադրամասերն աշխատելու: «Թե ինչ սխեմայով են պատրաստվում այդ առանձին արտադրամասերը բիզնես-ծրագրով աշխատեցնել, ինձ համար անհասկանալի է: Գործարանի արտադրամասերը փոխկապակցված են:

Միայն մեկ արտադրամաս ունենք, որը կարող է առանձին գոյատևել: Դա քլորի արտադրությունն է, բայց նման քանակի քլոր արտադրել, ինչպես նախկինում, առանց կաուչուկի արտադրության վերաթողարկման, անհասկանալի է: Չեմ կարողանում հասկանալ գործարանն առանձին լոտերով աճուրդի հանելու նպատակը: Եթե աճուրդի հանվեին առանձին, օրինակ, քլորի, քացախաթթվի արտադրությունները, հասկանալի կլիներ, բայց այս դեպքում վաճառվելու են առանձին սարքավորումները: Հավանական է դառնում, որ առանձին լոտերի գնորդները դրանք հետագայում օտարելու են: Ստացվում է, որ ցանկացած մարդ կարող է մասնակցել աճուրդին, միայն մեկ սարքավորում գնել, դառնալ դրա սեփականատերը, իսկ արդյունքում մնացած արտադրությունը խաթարվում է», ասում է Իսրայելյանը:

Նա նշում է, որ գուցե սա տարբերակ է ժամանակ շահելու համար՝ մինչև ներդրողների հետ բանակցություններ սկսեն վարել: «Բայց եթե նմանատիպ հարց կա, ապա ինչո՞ւ են աճուրդ կազմակերպում: Երկու տարի գործարանն աճուրդի չէր դրվել, որոշ ժամանակ էլի կարող էին չդնել, համապատասխան ներդրողների հետ կապված առաջարկություններ արվեին՝ գործարանի ամբողջական վերաթողարկման համար: Մասնավորապես՝ կառավարությունն ինչ է նախատեսում, ինչ առավելություններ և շահագրգիռ պայմաններ կառաջարկի ներդրողին:

Դրանից հետո ներդրողը, ծանոթանալով արտադրության հետ, իր առաջարկությունները կներկայացներ: Ինձ համար այս ամենը մութ է», – նշում է մեր զրուցակիցը:

Նրա համար նաև տարօրինակ է, որ երկար տարիներ գործարանի վերագործարկման համար պայքարող համակարգող խմբին չեն հրավիրել քննարկման: «Երեք կառավարություն է փոխվել, գործարանի համակարգող խումբը միշտ պայքարել է «Նաիրիտի» վերաթողարկման համար:

Խմբի մեջ ներգրավված են մասնագետներ: Մի քիչ ցավ է պատճառում այն, որ կառավարության համապատասխան պաշտոնյաները գիտեն, որ կա համակարգող խումբ, բայց իրենց չեն հրավիրել կողմնակի մասնակցության համար՝ ճիշտ տեղեկատվություն ստանալու նպատակով: Սնանկության կառավարիչը շահագրգիռ է, որ գործարանը լուծարվի, որովհետև ինքն այդտեղից ստանում է իր աշխատավարձը:

Որքան շատ ապրանք վաճառի, պարտք մարի, դրան համապատասխան ինքը շատ գումար է ստանալու: Բայց նրան հրավիրել են քննարկման: Սնանկության կառավարչից ուղղակի կարելի էր ստանալ հաշվետվություն, թե ինչ վիճակ է գործարանում, պարտքերի չափը և այլն», – ասում է նախկին տնօրենը:

Իսրայելյանին հարց ենք ուղղում՝ գուցե այս աճուրդը կազմակերպվել է, որպեսզի մարեն գործարանի պարտքերը: «Գործարանի պարտքն ամբողջությամբ մոտավորապես 100 միլիոն դոլար է, իսկ աճուրդում գործարանի արժեքը գնահատվել է 32 միլիոն դոլար:

Ի դեպ, եթե այս աճուրդում գնորդներ չլինեն, ապա ավտոմատ կերպով մեկ ամիս հետո նորից աճուրդ կհայտարարվի, և 10 տոկոսով գործարանի գինը կիջնի:

32 միլիոնը չի բավարարի պարտքերը մարելու համար: Կառավարությունը պետք է այլ ճանապարհով գնա. հանձնաժողով ստեղծի, լսումնասիրի հարցը, հասկանա, որ իր պարտքերը չեն մարվելու, չի ստանալու իր գումարը (պարտատերերի խորհրդում ընդգրկված են ՊԵԿ-ի, Երևանի ՋԷԿ-ի, «Նաիրիտ-2»-ի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչները- խմբ.): Այդ ժամանակ ավելի նպատակահարմար է, որ կառավարությունը մոռանա իր պարտքերի մասին, գործարանը վերաթողարկի՝ հետագայում եկամուտներ ստանալու հավանականությամբ: Կստեղծվեն աշխատատեղեր, հարկային մուտքեր կլինեն բյուջե:

Ամենաքիչը 2000 աշխատատեղ կլինի: Բացի դա, եթե հիմա կարողանանք «Նաիրիտը» փրկել, դրա բազայի վրա կաշխատի Վանաձորի քիմպրոմը», ընդգծում է Կարեն Իսրայել յանը՝ նշելով, որ իրենց անհանգստացնում է այն, թե ինչ լուծումներ են տրվելու հարցին:

«Ուզում ենք մասնակցել քննարկումներին, կարող ենք խորհուրդներ տալ: Ասում են՝ աճուրդին մասնակցողը պետք է ներկայացնի բիզնես-ծրագիր: Չեմ պատկերացնում՝ ինչ ծրագիր պետք է ներկայացնի, օրինակ, ացետիլենի արտադրությունը գնել ցանկացողը: Բիզնես-ծրագիր ներկայացնելու համար ամիսներ են պետք:

Այսօր գործարանը աճուրդի եք դնում, ո՞վ կարող է 15 օրվա մեջ բիզնես-ծրագիր ներկայացնել: Ներկայացնելու դեպքում դա չի համապատասխանի այսօրվա իրականությանը: Պետք է գան, ծանոթանան գործարանի վիճակին, գույքագրում անեն, հասկանան՝ որ սարքավորումն ինչ վիճակում է, որ կարողանան վերականգնելու համար իրենց ծախսերը հաշվարկել: Ունեմ կասկածներ, որ չի լինի այն արդյունքը, որը ներկայացվում է», – եզրափակում է «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրենը», – գրում է Փաստ օրաթերթը:

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9