Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է դառնա մեր համազգային բյուջեն. Նիկոլ Փաշինյան
18/06/2019 12:14
Կիսվել

«Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է դառնա մեր համազգային բյուջեն. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որպեսզի «Հայաստան» համահայկական հիմնադրամը լինի ոչ թե առանձին վերցված ծրագրերի իրականացման հնարավորություն, այլ դառնա համազգային բյուջե: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 18-ին մեկնարկած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովի ընթացքում:

«Մենք ընդհանրապես պետք է մտածենք համազգային բյուջե ունենալու մասին: Եվ մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքը այդ համազգային բյուջեի նկատմամբ: Մեր կառավարության գործունեության ամենակարևոր ուղղություններից մեկն այն է, որ մենք ուզում ենք փոխել ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը Հայաստանի պետական բյուջեի նկատմամբ: Եվ այդ վերաբերմունքի կարևոր փոփոխությունը պետք է լինի այն, որ յուրաքանչյուր քաղաքացի ընկալի, որ այդ փողը ոչ թե ինքը տալիս է ուրիշին, այլ այդ փողը տալիս է ինքն իրեն: Ինչպես ընտանիքում փողերը ծախսվում են տարբեր նպատակներով, այդպես էլ բյուջեում: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է ընկալի, որ պետական բյուջեի միջոցները ծախսվում են հենց իր համար: Իհարկե, այս գաղափարաբանության շոշափելի ազդեցությունը պետք է ապահովեն այդ գումարները ծախսողները: Ընդհանուր առմամբ, հարցն ամենևին էլ փողը չէ, փիլիսոփայությունն է:  Պետք է  շատ ավելի անմիջականորեն ցույց տալ, որ ամբողջ հայությունը կանգնած է Հայաստանի ու սփյուռքի կողքին»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 20-րդ դարում դրված խնդիրները լուծվել են, բայց պետք է հաշվի առնել, որ 21-րդ դարում մարտահրավերներն ավելի են լրջանում, ահագնանում, և այդ ահագնացող մարտահրավերներին արձագանքը պետք է լինի համարժեք:

«Նախագահները, վարչապետները, կառավարություններն անցողիկ են, իսկ հայրենիքն ու ժողովուրդը հավերժ են: Մենք պետք է տեր կանգնենք մեր հայրենիքի ու մեր ժողովրդի հավերժությանը: Հայրենիքի և ժողովրդի հավերժությունը մի հարց է, որը լուծում պետք է ստանա այսօր: «Հայաստան» համահայկական հիմնադրամի էության և բովանդակության փոփոխությունը ես տեսնում եմ հենց այս խնդրի լուծման մեջ, և ես համոզված եմ, որ մենք ունենք անհրաժեշտ կամք, միասնություն, հմտություն և իմաստություն մեր հայրենիքի ու մեր ժողովրդի հավերժության օրակարգը սպասարկելու, այդ հավերժությունն ապահովելու համար»,- նշեց Փաշինյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովին մասնակցում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52