
Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոփոխությունների փաթեթն ընդունվեց ԱԺ հունիսի 25-ի նիստում:
Նախագծերին փաթեթին կողմ քվեարկեց 73, դեմ՝ 32 պատգամավոր:
Փաթեթով առաջարկվող հիմնական փոփոխություններից է եկամտային հարկի համահարթեցումը: Եկամտային հարկը կդառնա 23 տոկոս, ապա աստիճանաբար նվազելով կհասնի 20 տոկոսի: Նախագծով բարձրացվում է նաև վարկային կազմակերպությունների, գրավատների, փոխանակման կետերի պետական տուրքը: