
2019թ. առաջին կիսամյակում Հայաստանում գինու արտադրությունն աճել է 42.8%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 5,744.5 հազար լիտր գինի (որից 252.7 հազար լիտրը՝ շամպայն գինիներ), որը 2018թ.-ի համանման ցուցանիշը գերազանցում է 42.8%-ով։
Միևնույն ժամանակ օղու արտադրությունն աճել է 30.6%-ով և կազմել 2,029.4 հազար լիտր։ Վիսկիի արտադրությունն աճել է 15.3%-ով և կազմել 422.4 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունն աճել է 19.6%-ով և կազմել 12,144.4 հազար լիտր։