
Վարորդներին կտրվի թղթային եղանակով լրացվող համաձայնեցված հայտարարագիրը նաև էլեկտրոնային եղանակով լրացնելու հնարավորություն
Կառավարությունը լրացում և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. հնարավորություն կտրվի ԱՊՊԱ համակարգում ապահովագրական պատահարի մասնակից ավտոտրանսպորտային միջոցների վարորդներին թղթային եղանակով լրացվող համաձայնեցված հայտարարագիրը լրացնել նաև էլեկտրոնային եղանակով: ԱՊՊԱ համակարգի էլեկտրոնայնացման և ոլորտում Միասնական պատուհան համակարգի ներդրման գործընթացների շրջանակում իրականացվող այս փոփոխության արդյունքում՝ պարզ և փոքր գույքային վնասներով ավտովթարների պատահարը կձևակերպվի ավելի արագ և կնպաստի վթարի հետևանքով ճանապարհի երթևեկության արագ վերականգնմանը: Հիմնավորման համաձայն՝ մինչև տարեվերջ նախատեսվում է գործարկել նաև ASWA համակարգի հատուցումների ամբողջական գործընթացի էլեկտրոնային կառավարումն ապահովող հարթակը, որից հետո կգործարկվի նաև պարզ վթարների գրանցման բջջային հավելվածը։
-
11:59 09/06/23 | ՏնտեսականԻրանի առևտուրը հարևանների հետ աճել է 14․5%-ով
-
11:04 09/06/23 | ՖինանսականԴրամի փոխարժեք` ՀՀ բանկեր. 10:50, 09/06/23
-
10:30 09/06/23 | ԿրիպտոBitcoin-ի փոխարժեքն աճել է. 09/06/23
10:30 09/06 | Առք | Վաճառք |
AMD / USD | 385.00 | 388.00 |
AMD / EUR | 414.00 | 418.50 |
AMD / RUR | 4.65 | 4.71 |
դոլար | ||
դոլար | ||