Տնտեսական

USD BUY - 386.00-2.50 USD SELL - 390.00-3.00
EUR BUY - 413.00-2.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 87.33+1.22 WTI - 82.23-0.24
COMEX:  GOLD - 2316.10-2.66 SILVER - 26.99-3.37
COMEX:  PLATINUM - 922.80-2.32
LME:  ALUMINIUM - 2670.50+0.06 COPPER - 9829.50-0.47
LME:  NICKEL - 19739.00+2.14 TIN - 34478.00-3.10
LME:  LEAD - 2170.00-2.19 ZINC - 2832.00-0.70
FOREX:  USD/JPY - 154.74+0.03 EUR/GBP - 1.0657-0.05
FOREX:  EUR/USD - 1.0657-0.05 GBP/USD - 1.2354-0.20
STOCKS RUS:  RTSI - 1174.17+0.04
STOCKS US: DOW JONES - 38239.98+0.67 NASDAQ - 15451.31+1.11
STOCKS US: S&P 500 - 5010.60+0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 37552.16+0.30 TOPIX - 2666.23+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 16828.93+1.92 SSEC - 3021.98-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 8023.87+1.62 CAC40 - 8040.36+0.22
STOCKS EUR:  DAX - 17860.80+0.70
23/04/2024  CBA:  USD - 390.04-1.40 GBP - 481.74-0.75
23/04/2024  CBA:  EURO - 415.63-1.21
23/04/2024  CBA:  GOLD - 29280.45-668.28 SILVER - 347.80-7.60
Երկրորդ «Septemberfest» մրգօղու փառատոնը տեղի կունենա 2020 թ.-ի սեպտեմբերին
02/12/2019 11:49
Կիսվել

Երկրորդ «Septemberfest» մրգօղու փառատոնը տեղի կունենա 2020 թ.-ի սեպտեմբերին

Սեպտեմբերի 28-ին Տավուշի Կողբ գյուղում առաջին անգամ անցկացվեց «Septemberfest» մրգօղու փառատոնը։ Փառատոնին ներկա էր շուրջ 50 մասնակից ՀՀ տարբեր մարզերից, 2000 այցելու՝ այդ թվում զբոսաշրջիկներ։

Փառատոնին ներկայացված էին մրգօղու, չրերի եւ պահածոների, արհեստների եւ արվեստի, սննդի տաղավարներ, նարդու խաղահրապարակ, բեմ եւ պարահրապարակ։

Այցելուները կարող էին ականատես լինել մրգօղու թորման պրոցեսին, գորգագործության, գոբելենագործության, ձեռագործության, փայտամշակման եւ տարածաշրջանին բնորոշ այլ արհեստների ներկայացմանը։ Փառատոնն ուղեկցվում էր տեղական ու հրավիրյալ արտիստների երաժշտական ու պարային ծրագրերով։

Կազմակերպություններն ու անհատներն իրենց տաղավարներում ներկայացնում էին մեծ բազմազանության մրգօղիներ (թութ, դեղձ, սալոր, խնձոր, տանձ (այդ թվում վայրի), արքայախնձոր, հոն, մոշ, մորի, թուզ, նուռ, կեռաս եւ այլն), ինչպես նաեւ ձեռագործ իրեր ու նախուտեստներ։

Փառատոնը կազմակերպվեց «Նյուզմեյքեր» ընկերության, ՀՀ Տավուշի մարզի Կողբի համայնքապետարանի եւ «Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից

Երկրորդ «Septemberfest» մրգօղու փառատոնը տեղի կունենա 2020 թ.-ի սեպտեմբերին։

23/04/2024
դրամ
Դոլար (USD)
390.04
-1.40
Եվրո (EUR)
415.63
-1.21
Ռուբլի (RUR)
4.18
-0.02
Լարի (GEL)
145.81
-0.93
29280.45
-668.28
Արծաթ
347.80
-7.60