
2019թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում գինու արտադրությունն աճել է 38.5%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2019թ. հունվար – նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 11,138.7 հազար լիտր գինի։ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 38.5%-ով։
Միևնույն ժամանակ, օղու արտադրությունն աճել է 34.9%-ով և կազմել 5,080.1 հազար լիտր։ Վիսկիի արտադրությունն աճել է 1.1%-ով և կազմել 685.4 հազար լիտր։ Գարեջրի արտադրությունն աճել է 11.5%-ով և կազմել 22,884.1 հազար լիտր։