Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ՀՄԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԺԱՄԱՆԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ
16/06/2009 09:54
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ՀՄԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԺԱՄԱՆԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ երեկ` հունիսի 15-ին, մեկնարկել է Համաշխարհային մաքսային կազմակերպության «Կոլումբոս» ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակներում հունիսի 15-ից 20-ը Երևանում են ՀՄԿ փորձագետները:

«Կոլումբոս» ծրագիրը Համաշխարհային մաքսային կազմակերպությունն իրականացնում է 2006թ.-ից: Ծրագրի նպատակն է` օգնել ՀՄԿ անդամ-պետություններին Համաշխարհային առևտրի անվտանգության  և պարզեցման չափանիշների ներդրման հարցում: Ծրագիրը բաղկացած է երեք փուլից: Առաջին փուլում իրականացվում է դիագնոստիկ ուսումնասիրություն, որի ընթացքում գնահատվում են տվյալ պետության մաքսային ծառայության բարեփոխման և կատարելագործման հնարավորությունները, արդյունքում` մշակվում է կոնկրետ ռազմավարական ծրագիր: Երկրորդ փուլը նախատեսում է գործողությունների և բարեփոխումների ծրագրի նախապատրաստում, քաղաքական աջակցության ապահովում, ֆինանսական աջակցություն, համապատասխան դոնորների որոնում և ծրագրի ամբողջական իրագործում: Երրորդ փուլում իրականացվում է մոնիթորինգ  և արդյունքների գնահատում:

ՀՄԿ 174 անդամ պետություններից 149 պետությունների, այդ թվում Հայաստանի մաքսային ծառայություններն արդեն «Կոլումբոս» ծրագրի շահառուներ են:
«Կոլումբոս» ծրագրի առաջին փուլը` դիագնոստիկ առաքելությունը Հայաստանում  իրականացվել է հունվարի 19-ից 30-ը: ՀՄԿ  փորձագետներն այդ ընթացքում այցելել են մաքսակետեր, տեղում ուսումնասիրել ներմուծման և արտահանման ընթացակարգերը, զրուցել  աշխատակիցների հետ, քննարկումներ ունեցել համակարգի ռազմավարության, ընթացակարգերի, տեխնիկական վերազինման և աշխատաոճի վերաբերյալ, որոնք արտացոլվել են նրանց ամփոփիչ զեկույցում: Փորձագետները մասնավորապես նկատել են, որ Պետեկամուտների կոմիտեն առավել արդյունավետ գործելու մեծ ներուժ ունի, ուստի ՀՄԿ-ի կողմից պատրաստակամություն են հայտնել հնարավորինս աջակցել Հայաստանի մաքսային համակարգին: ՀՄԿ փորձագետները դրական են գնահատել համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը` այդ թվում առաջիկա տարիների համար մշակված ռազմավարությունը:

Այժմ մեկնարկում է «Կոլումբոս» ծրագրի երկրորդ փուլը, որի ընթացքում արդեն ՀՄԿ փորձագետների առաջարկությունների հիման վրա կազմվելու է ՀՀ մաքսային ոլորտի զարգացման կոնկրետ ռազմավարական ծրագիր: Այդ նպատակով փորձագետները Երևանում անցկացնելու են «Ռազմավարական գործողությունների պլանավորում» թեմայով սեմինար, որի ընթացքում կներկայացվի նաև միջազգային փորձը: Այցի առաջին օրը  փորձագետների և մաքսային ոլորտի մասնագետների միջև աշխատանքային քննարկումներ են կազմակերպվել կոմիտեում, որտեղ նրանց ընդունել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը:  Նա կարևորել է ծրագրի գործառույթները ՀՀ-ում Համաշխարհային առևտրի անվտանգության  և պարզեցման չափանիշների ներդրման գործում. «Ծրագրի առաջին փուլի աշխատանքները ես շատ արդյունավետ եմ գնահատում և վստահ եմ, որ երկրորդ փուլը   նույնքան արդյունավետ կլինի»:

ՀՄԿ փորձագետների խմբի ղեկավար Հենկ Վան Զեյնվինգը, անդրադառնալով ՀՄԿ-ի կողմից իրականացվող ծրագրերին, նշել է, որ դրանք  բոլորն էլ ուղղված են ՀՄԿ անդամ երկրների մաքսային համակարգերի արդիականացմանն ու ընթացակարգերի պարզեցմանը: Ինչ վերաբերում է կոնկրետ «Կոլումբոս» ծրագրի առաքելությանը, ապա, ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ Կարեն Բեգլարյանի պարզաբանմամբ, այն նպատակ ունի պարզեցնել ՀՀ-ում առևտրի չափանիշները և դրանք համապատասխանեցնել աշխարհում ընդունված նորմերին: Ծրագիրը նաև պետք է օժանդակի` մշակել այնպիսի պարզեցված ընթացակարգեր, որոնք կնպաստեն արտահանմանն ու ներմուծմանը:

ՀՄԿ փորձագետների օգնությամբ կազմվելու են առանձին ոլորտների ռազմավարական գործողությունների ծրագրեեր, որոնք այցի ավարտին միավորվելու են մեկ միասնական փաստաթղթի մեջ: Ի դեպ, նախատեսվում են նաև սահմանների կառավարման և սահմանային հսկողության ոլորտում ներգրավված շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ քննարկումներ` միջգերատեսչական համագործակցությունը բարելավելու նպատակով: 

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69