Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Խորհրդակցություն՝ սպանդանոցների հիմնման և վերազինման փուլերի վերաբերյալ
07/02/2020 22:21
Կիսվել

Խորհրդակցություն՝ սպանդանոցների հիմնման և վերազինման փուլերի վերաբերյալ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր նախարարությունում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված հանրապետությունում նոր սպանդանոցների կառուցման, գործող սպանդանոցների վերազինման, սպանդանոցային ծառայություններ մատուցող շահառուներին աջակցության տրամադրման, ինչպես նաև սպանդանոցներին առնչվող  այլ խնդիրներին։

Քննարկմանը մասնակցել են Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը, Տիգրան Գաբրիելյանը, Արման Խոջոյանը, ԿԵ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղեկալ Կարեն Իսախանյանը, Վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, ԿԱ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը և Էկոնոմիկայի նախարարության ու այլ գերատեսչությունների պաշտոնատար անձինք։

Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի՝ Տիգրան Խաչատրյանը հորդորել է հանդիպման մասնակիցներին հնարավորինս սեղմ ժամկետներում համատեղ քննարկումներ իրականացնել  սպանդի կազմակերպումից մինչև բնակչությանը անվտանգ մսամթերք մատակարարելու շղթայում անհրաժեշտ փոփոխությունների շուրջ, հավաքագրել եղած հարցերի պարզաբանումներն ու հստակեցումները։  Նախարարը  հույս է հայտնել, որ ներկաների համակարգված աշխատանքի, լավագույն համագործակցության արդյունքում հնարավոր կլինի  հասնել մի կետի, որտեղ եղած հարցերի մեծ մասը կարգավորված լինի։

Բարձրացվել են կառուցվող սպանդանոցների քանակին և չափանիշներին, տիպային նախագծերին, գործող սպանդանոցներում սանիտարական նորմերի ապահովմանը վերաբերող հարցեր։

Քննարկման ընթացքում անդադարձ է եղել նաև «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության» ծրագրի մեջ կատարված լրացումներին, որոնց  համապատասխան՝ ծրագրի ընդգրկման շրջանակը լրացվել է շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներով, ինչպես նաև սպանդանոցային ծառայություն մատուցողի կողմից ձեռքբերվող մսեղիքի տեղափոխման տրանսպորտային միջոցներով։ Այս լրացումներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով, Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման վարչությանը հանձնարարվել է մշակել  համապատասխան քայլաշար։

Առաջիկայում կկազմակերպվեն այլ հանդիպումներ առկա բովանդակային խնդիրների  լուծման հնարավոր ուղիները ուսումնասիրելու նպատակով։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85