Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 388.50-0.50
EUR BUY - 410.00-3.00 EUR SELL - 415.00-5.00
OIL:  BRENT - 72.07+0.50 WTI - 68.28+0.56
COMEX:  GOLD - 2617.30-0.30 SILVER - 31.09+1.40
COMEX:  PLATINUM - 959.50-0.50
LME:  ALUMINIUM - 2620.50-2.75 COPPER - 9443.50-2.28
LME:  NICKEL - 16397.00-1.15 TIN - 31648.00-0.53
LME:  LEAD - 2024.00-0.69 ZINC - 2979.50-2.38
FOREX:  USD/JPY - 154.83+0.85 EUR/GBP - 1.0618-0.23
FOREX:  EUR/USD - 1.0618-0.23 GBP/USD - 1.2738-0.79
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43910.98-0.86 NASDAQ - 19281.40-0.09
STOCKS US: S&P 500 - 5983.99-0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 39376.09-0.40 TOPIX - 2741.52+0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 19846.88-2.84 SSEC - 3421.97-1.39
STOCKS EUR:  FTSE100 - 8025.77-1.22 CAC40 - 7226.98-2.69
STOCKS EUR:  DAX - 19033.64-2.13
12/11/2024  CBA:  USD - 387.51+0.15 GBP - 496.75-2.21
12/11/2024  CBA:  EURO - 411.46-1.85
12/11/2024  CBA:  GOLD - 32701.06-814.29 SILVER - 390.15-2.77
Գևորգ Պապոյանը՝ Դանիա կատարած այցի տնտեսական նշանակության մասին
24/02/2020 20:12
Կիսվել

Գևորգ Պապոյանը՝ Դանիա կատարած այցի տնտեսական նշանակության մասին

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Դանիայի Թագավորություն ավարտվել է։ Պատգամավորներն արդեն հասցրել են սոցիալական ցանցերում կիսվել լուսանկարներով ու տպավորություններով։ Այցի տնտեսական նշանակության մասին մենք զրուցել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյանի հետ։

Պապոյանի խոսքով՝ հագեցած օրակարգով այց էր։

«Այցի շրջանակում փորձեցինք ներկայացնել այն ուղղությունները, որոնցում հնարավոր է համագործակցել։ Կարծում եմ՝ կարող ենք և ապրանքներ արտահանել Դանիա, և ներկրել Դանիայից, խոսքը հատկապես սննդի արդյունաբերության մասին է», – ասում է Պապոյանն ու նկատում՝ քննարկել են նաև Հայաստանի միջոցով Դանիայի մուտքը ԵԱՏՄ և իրանական շուկա։ Պատգամավորը հույս ունի, որ Հայաստանը կկարողանա Եվրոպայի համար դառնալ դարպաս, որը կապահովի մուտք դեպի իրանական շուկա։

Գևորգ Պապոյանը պատմում է, որ Դանիայում հանդիպում են ունեցել նաև հայ համայնքի հետ։ Պատգամավորը հույս ունի, որ Դանիայի հայ գործարարները ևս կներգրավվեն Հայաստանի գործարար աշխարհ. դա ևս մեկ հնարավորություն կլինի երկու երկրների միջև համագործակցության նոր եզրեր գտնելու առումով։

Հիշեցնենք՝ Հայաստանի օրենսդիր պատվիրակները պաշտոնական այցի շրջանակում այցելել են Դանիայի Արդյունաբերական կոնֆեդերացիա, ծանոթացել  կառույցի գործունեության հիմնական ուղղություններին, Դանիայի գործարար միջավայրի հնարավորություններին, այլ շուկաների հետ գործարար կապերի հաստատման և զարգացման հեռանկարներին։

12/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.51
+0.15
Եվրո (EUR)
411.46
-1.85
Ռուբլի (RUR)
3.95
+0.00
Լարի (GEL)
141.82
-0.43
32701.06
-814.29
Արծաթ
390.15
-2.77