Տնտեսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Վահե Ղալումյան. Տուրիզմի, գյուղատնտեսության և տեքստիլ արդյունաբերության ոլորտներում Տավուշի մարզը զգալի ներուժ ունի
25/02/2020 21:46
Կիսվել

Վահե Ղալումյան. Տուրիզմի, գյուղատնտեսության և տեքստիլ արդյունաբերության ոլորտներում Տավուշի մարզը զգալի ներուժ ունի

Մարզերի զարգացման, աշխուժացման մասին խոսել են Հայաստանի բոլոր ղեկավարները, բայց մարզերի ներուժն իրապես պատկերացնել կարող են միայն տեղաբնակները։

Տավուշը Հայաստանի ամենագեղեցիկ մարզերից է, իդեալական հանգստավայր՝ անտառներով հարուստ։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահե Ղալումյանի հետ փորձել են «գույքագրել» մարզի բիզնես առանձնահատկությունները։

Տավուշի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Ղալումյանը հնարավորինս ուսումնասիրել է մարզը՝ պատկերացնելու համար, թե ինչ կարող են առաջարկել Տավուշի մարզում ներդրումներ անել ցանկացողներին։

Եվ այսպես, պատգամավորի խոսքով՝ Տավուշը կարող է զգալի ներկայացվածություն ունենալ տուրիզմի, գյուղատնտեսության և տեքստիլ արդյունաբերության ոլորտներում։

«Կուզեի խոսել «Տավուշ տեքստիլ»-ի մասին, որն օրեցօր ընդլայնում է իր ներուժը։ Բերդի տարածաշրջանում արդեն 4 գործող արտադրամաս ունի», – պատմում է Ղալումյանն ու նկատում՝ Տավուշում շատ են նաև անմշակ հողատարածքները, – «Դրանք մեծ հետաքրքրություն են առաջացնում ներդրողների շրջանում։ Վերջին 2 տարում շատ ներդրողներ են ցանկություն հայտնել գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ անել։ Մի քանի անգամ բարձրացել են հողի գները»։

Իդեպ, Տավուշում նվազել են ծառահատումների դեպքերը։ Ղալումյանը հույս ունի, որ ծառահատումների վիճակագրությունը նվազագույնի հասցնել հնարավոր կլինի այն ժամանակ, երբ վառելափայտի պահանջարկն այլևս բացառվի։

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88