Տնտեսական

USD BUY - 396.00+3.50 USD SELL - 401.00+4.00
EUR BUY - 417.00+3.00 EUR SELL - 424.00+3.00
OIL:  BRENT - 72.94-0.60 WTI - 68.15-1.47
COMEX:  GOLD - 2673.90+0.58 SILVER - 31.10+1.40
COMEX:  PLATINUM - 951.80+0.51
LME:  ALUMINIUM - 2599.00+0.13 COPPER - 9002.00-0.20
LME:  NICKEL - 16064.00+1.14 TIN - 28192.00+0.87
LME:  LEAD - 2057.00+0.02 ZINC - 3054.00-2.47
FOREX:  USD/JPY - 149.75-0.18 EUR/GBP - 1.0575+0.04
FOREX:  EUR/USD - 1.0575+0.04 GBP/USD - 1.2737+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44910.65+0.42 NASDAQ - 19218.17+0.83
STOCKS US: S&P 500 - 6032.38+0.56
STOCKS JAPAN:  NIKKEI - 38208.03-0.37 TOPIX - 2680.71-0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 19423.61+0.29 SSEC - 3326.46+0.93
STOCKS EUR:  FTSE100 - 8287.30+0.07 CAC40 - 7235.11+0.78
STOCKS EUR:  DAX - 19626.45+1.03
29/11/2024  CBA:  USD - 394.64+1.67 GBP - 500.84+3.18
29/11/2024  CBA:  EURO - 416.82+2.24
29/11/2024  CBA:  GOLD - 33519.71+154.48 SILVER - 381.46-3.76
Գագիկ Սարդարյան. Մտորումներ ու անհանգստություններ գյուղվարկերի սուբսիդավորման, գյուղոլորտի վերաբերյալ
02/04/2020 20:13
Կիսվել

Գագիկ Սարդարյան. Մտորումներ ու անհանգստություններ գյուղվարկերի սուբսիդավորման, գյուղոլորտի վերաբերյալ

Գագիկ Սարդարյան, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի տնօրեն

Առիթ ունեցա մասնակցելու կառավարությունում ագրարային ոլորտին վերաբերող քննարկմանը։ Ներկայացնեմ որոշ մտորումներ ու անհանգստություններ։ Առաջարկվող ծրագիրը հիմնականում վարկերի սուբսիդավորման գործող գործիքակազմը ավելի շահավետ դարձնելն է։ Այնպես չէր, որ նախկին պայմանները շահավետ չէին ոլորտի տնտեսավարողների համար, բայց օգտվողների մեծ հոսք չէր արձանագրվել 2019-ի ընթացքում։

Տոկոսները զրոյացնելով ավելի շատ շահառուների հասնելու և առաջարկվող գործիքակազմով արագ լուծումներ գտնելու քաղաքականությունը միգուցե կարճաժամկետ արդյունք ապահովի, բայց երկարաժամկետ զարգացման նախադրյալների համար այլ գործիքակազմ ու ծրագրեր են անհրաժեշտ։

Ելնելով արտարժույթի կուրսի մեծ տատանումներից՝ գյուղվարկերը   պետք է տրամադրել միայն ՀՀ դրամով, որպեսզի գյուղացին արտարժույթի կուրսի տատանման ռիսկը չկրի իր ուսերին:

Առաջարկվող փաթեթը կարևոր է գումարների ու ներդրումների որոշ հոսք ապահովելու համար։ Սակայն այն իր մեջ չի պարունակում ռազմավարական առաջարկություններ և առավել ևս չի ապահովում հեղափոխական փոփոխությունների ու առաջընթացի համար անհրաժեշտ համակարգերի ստեղծում։

Անգամ տեխնոլոգիաների սուբսիդավորումը, որը առաջ քայլ է նախկինում դիզելային վառելիքի ու պարարտանյութերի սուբսիդավորման համեմատ, ընդհանուր կոնտեքստից կտրված դետալ է, որը լայն տարածում չի ստանա ու չի ապահովի ոլորտի որակական, քանակական զարգացում ու առավել ևս՝ արդյունավետության բարձրացում։ Սուբսիդավորվող ծրագրերի վերաբերյալ առաջանում են մի շարք հարցեր, որոնք մնում են անպատասխան: Այդպիսիք են.

– Պետք է արձանագրել որ մեկ տարվա ընթացքում կաթիլային ոռոգման ու խելացի ֆերմաների ծրագրերին դիմել են երկու տասնյակից քիչ ավելի տնտեսվարողներ։ Սա չնչին է՝ աննշան ցուցանիշ բարձրացրած աղմուկի համեմատ։  Գյուղացին այսօր չգիտի ինչու է իրեն պետք այս նոր խելացի ֆերման, եթե եղած ֆերմայում կարողանում է ձեռքով կիթ անել ու թրիքի հոտով կաթ վաճառել։

– Կամ ինչու և ինչպես անցնել կաթիլային ոռոգման, եթե այգիների մեծ մասը նման տեխնոլոգիայի համար պիտանի չէ։ Առավել ևս, եթե բոլոր միջտնտեսային ջրանցքները չմտցնեն փակ խողովակաշարերի մեջ, ֆիլտրեն ջուրը ու հետո փակ խողովակով չհասցնեն ներտնտեսային սպառողներին (խմելու ջրի, գազի մատակարարման օրինակով)։ Կարևոր է հասկանալ՝ կաթիլային ոռոգումով ինչ ենք արտադրելու, սեզոնի ինչ ժամանակահատվածում ու որտեղ ենք այդ արտադրանքը արտահանելու։ Հակառակ դեպքում կաթիլային ոռոգումը լայն տարածում չի ստանա։

– Ինտենսիվ այգիներ պարտադրելը ինքնանպատակ չէ, անհրաժեշտ է զուգահեռ խթանել տեղական արժեքավոր պտղատեսակների այգիների ծավալների ավելացումը: Գլոբալ կլիմայական փոփոխությունների ռիսկերին դիմակայելու առաջին գործիքակազմը էնդեմիկ տեսակների պահպանումն ու բազմացումն է, իսկ մենք պարտադրում ենք դրսից ներկրվող տնկանյութը և տեսակները: Կարիք ունենք ռազմավարություն կազմել յուրաքանչյուր ոլորտի զարգացման համար:

– Գյուղատնտեսական տեխնիկայի սուբսիդավորումը նոր գործիքակազմի կարիք ունի, քանի որ նախկին իշխանությունների կազմած համակարգը մեր ֆերմերներին անուղղակի տանում է դեպի բելառուսական շուկայի բարոյական մաշվածությամբ  տեխնիկա գնելուն:

– Կամ այդ ինչպե՞ս ու ինչո՞ւ պետք է համայնքում գյուղացիները միանան ու կոոպերատիվներ ստեղծեն, որ օգտվեն  աջակցության շահավետ առաջարկով փաթեթից։ Դոնոր կազմակերպությունները մեկ տասնամյակից ավելի է՝ աշխատանք են տանում գյուղացիների հետ, համոզում, տարբեր պարագաներ ու գյուղգործիքներ խոստանում ու մի կերպ են կարողանում գրանցել կոոպերատիվներ իրենց հաշվետվությունների համար։

Նախարարության նման գործիքակազմը՝ ամեն ինչ դարձնել զրո տոկոսով, կարևոր է, բայց ոչ բավարար։

Թվում է, թե նախարարության դերը մնացել է ճգնաժամի ժամանակ վարկերը սուբսիդավորելը ու տոկոսները զրոյացնելը։ Եթե այդպես է, ապա դրա համար այդքան աշխատակազմ պետք չէ պահել։ Ֆինանսների նախարարության մի աշխատող դա կարող է անել ու ներկայացնել կառավարությանը հաստատման, իսկ հետո ներկայացնել մշտադիտարկման հաշվետվություններ։

Նախարարության առաջնային քայլերն են.

– Ծրագրեր կազմել՝ մի քանի ռազմավարական ուղղությունների ամբողջական շղթան ներառելով օժանդակության փաթեթում։ Բայց դա անելու համար նախարարությունը պետք է ունենա տեսլական, թե ինչպիսին է տեսնում ագրարային ոլորտը 5-10 տարի հետո։ 

– Ծրագրերը պետք է ունենան կոնկրետ պատասխանատուներ՝ փոխնախարարների մակարդակով, հստակ գործիքակազմ, ժամանակացույց, ակնկալվող արդյունքներ և այլն։

Սահմանված չեն նպատակներ, թե ինչու ենք սուբսիդավորում․ որ ինչ ունենանք արդյունքում, ինչի հասնենք, որտեղ վաճառենք ստեղծված արտադրանքը։

Օրինակ, կառավարության աջակցությունը չպետք է ուղղված լինի բոլոր տեսակի կոպերատիվներին։ Կարելի է թիրախավորել աջակցությունը հեռավոր, սահմանամերձ համայնքներում հացահատիկ արտադրող կոպերատիվներ ստեղծելուն, որոնք կզբաղվեն․

– սերմնաբուծությամբ,

– հացահատիկի նախնական մաքրման ու պահպանման գործառույթներով,

– տեխնիկայի ծառայությունների իրականացման գործով,

– պարարտացման, հողերի ցանքաշրջանառության, չմշակվող հողերի մշակության գործառույթներով,

– և այլն:

Նույն մարզի, օրինակ՝ Շիրակի, մի քանի նմանատիպ կոոպերատիվների համար հետագայում կարելի է կառուցել նաև միջին չափի ալրաղաց և տարբեր տեսակի ձավարեղենի մաքրման ու փաթեթավորման կարողություններ։

Կառավարությունը կարող է այս կոպերատիվներում ունենալ մինչև 70% մասնակցություն, ուղղորդել ու օժանդակել նրանց ստեղծմանն ու հսկել կառավարման գործընթացը։ Նման ներդրումը հավասարազոր է երկրի անվտանգության համար տանկեր կամ ինքնաթիռներ գնելուն։ Մենք պետք է օր առաջ ազատվենք էներգակիրների ու հացահատիկի, կարևոր սննդամթերքների այլ պետություններից կախվածությունից։ 

Սկզբնական շրջանում կարելի է սկսել սահմանամերձ և բարձր լեռնային համայնքներից։  

Նույն կերպ կարելի է իրականացնել ծրագրեր կաթի, մսի ոլորտներում՝ զարգացնել ենթակառույցները հեռագնա արոտների օգտագործման համար, ինչպես նաև մշակել կոնկրետ ծրագրեր ուղղված․

– կաթի հավաքման ժամանակակից հանգույցների սետեղծմանը՝ վերամշակողների կամ համայնքային կոոպերատիվների միջոցով,

– տոհմային ֆերմայի ստեղծմանը ու տեղում արտադրված տոհմային գլխաքանակի տարածմանը, 

– արդյունավետ կերարտադրության ներդրմանը,

– կաթի գնագոյացման նոր համակարգի կայացմանը,

– կենդանիների հաշվառմանն ու համարակալմանը,

– սուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նոր համակարգի ստեղծմանը,

– սննդի անվտանգության ժամանակակից համակարգերի ներդրմանը,

– նոր արտադրանքների արտադրման և արտահանման խրախուսմանն ուղղված միջոցառումների իրականացմանը:

Նմանատիպ ծրագրեր հետագայում կարելի է իրականացնել նաև գինու/խաղողի, թարմ մրգի ու բանջարեղենի արտադրության, փաթեթավորման ու արտահանման ոլորտներում՝ ունենալով կոնկրետ պատասխանատուներ։

Այսպես կարելի է թվել  յուրաքանչյուր ոլորտի վերաբերյալ: Խնդիրն այն է, որ այսօր՝ անգամ ճգնաժամի ժամանակ, կառավարությունը հնարավորություն է ընձեռում հեռահար ծրագրերով առաջ գնալ, և այս հնարավորությունը պետք է ճիշտ օգտագործել:

Ինչո՞ւ են ագրարային ոլորտի զարգացման ծրագրերը սկսվում ու ավարտվում վարկային տոկոսների սուբսիդավորումով։ Կարծում եմ պատճառը մեկն է. այսպես հեշտ է, ավելորդ ռիսկերից ու գլխացավանքից հեռու։

Իրական զարգացման ծրագրեր իրականացնելու համար պետք է բազմաթիվ անգամ համայնքներ այցելել, մարդկանց բացատրել առաջարկվող նոր տեխնոլոգիաների առավելությունը, դասընթացներ կազմակերպել, մոտիվացնել։ Սննդի շղթայի բոլոր մասնակիցների համար՝ մինչև սպառող ու արտահանում ստեղծել բարենպաստ պայմաններ, միջոցառումներ իրականացնել՝ ուղղված նրանց կարողությունները զարգացնելուն։

29/11/2024
դրամ
Դոլար (USD)
394.64
+1.67
Եվրո (EUR)
416.82
+2.24
Ռուբլի (RUR)
3.66
+0.09
Լարի (GEL)
141.07
-2.23
33519.71
+154.48
Արծաթ
381.46
-3.76