Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Անդրանիկ Գրիգորյան. Կենտրոնական բանկն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ձեռք մեկնել բանկերին
15/04/2020 18:46
Կիսվել

Անդրանիկ Գրիգորյան. Կենտրոնական բանկն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ձեռք մեկնել բանկերին

ԿԲ ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց՝ ինչ գործողություններ է անում Կենտրոնական բանկը համավարակի պայմաններում։

Անդրանիկ Գրիգորյանը նախ արձանագրում է՝ ֆինանսական համակարգի համար 2019ը հաջողտարի է եղել։ Դրական դինամիկան շարունակական է եղել մինչ կորոնավիրուսի տարածումը։

«Դեռ մարտի սկզբին, երբ արդեն կային նշույլներ, որոնք կարող էին ազդել տնտեսության վրա, ԿԲ-ը ֆինանսական համակարգի հետ սկսեց ամենօրյա քննարկումներ՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու և տնտեսությանը հասցվելիք վնասները մեղմելու ուղղությամբ», – Գրիգորյանը առաջին ու կարևոր քայլն է համարում բանկերի միության կողմից տարածված հայտարարությունն առ այն, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները պատրաստ են ստեղծված իրավիճակում հաճախորդներին ընդառաջել ու անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուրին։

«Սա կատարվեց պայմանով, որ 3 ամսում հաճախորդները չպետք է ունենան պարտավորությունների կատարման մասով խնդիրներ և չպետք է հետագայում ունենան խնդիրներ՝ վարկային բեռի մեծացման հետ կապված։ Միևնույն ժամանակ, որպեսզի ավելի խթանվի տնտեսության ֆինանսավորումը բանկերի կողմից, ԿԲ-ը նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքները», – ներկայացնում է ԿԲ ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանն ու հավելում, որ բանկերը ևս վերանայում են հիպոտեքային, բիզնես և գյուղվարկերը՝ հնարավորություն տալով մեղմել տնտեսական հնարավոր վնասները։

Թեև բանկերն ապահոված են անհրաժեշտ կապիտալով, այնուամենայնիվ, Կենտրոնական բանկն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ձեռք մեկնել բանկերին։  Իսկ ֆինանսական ծառայություններից օգտվողներին ԿԲ-ը ևս մեկ անգամ հորդորում է մնալ տանը և օգտվել բանկային ծառայությունների օնլայն հարթակից։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91