
ՀԷԿ-երի, ՋԷԿ-երի սեփականատերերի մասին ինֆորմացիան կդառնա թափանցիկ
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբղջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Արտակ Մանուկյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է էներգետիկայի բնագավառում արտադրություն իրականացնողների իրական բաժնետերերի վերաբերյալ տեղեկատվությունը դարձնել թափանցիկ՝ ըստ էության բացահայտելով իրական սեփականատերերին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 103 «կողմ» ձայն:
Առաջարկվող նախագծի ընդունման դեպքում էլեկտրաէներգիայի արտադրություն իրականացնող ընկերություններում 10 տոկոսից ավելի մասնաբաժին ունեցող անձանց վերաբերյալ տեղեկությունները կդառնան թափանցիկ, կլինի իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք: Կարգավորումն ուժի մեջ է մտնում հունվարի 1-ից:
Աննա Գրիգորյան
-
14:56 09/06/23 | ԲիզնեսԱմերիկյան Covenant Venture Capital-ը միացել է Orion Summit 2023-ին
-
13:46 09/06/23 | ԲիզնեսՎիվա-ՄՏՍ-ի թվային B2B ծառայությունները կայուն աճ են գրանցում
-
11:59 09/06/23 | ՏնտեսականԻրանի առևտուրը հարևանների հետ աճել է 14․5%-ով
-
11:04 09/06/23 | ՖինանսականԴրամի փոխարժեք` ՀՀ բանկեր. 10:50, 09/06/23
10:30 09/06 | Առք | Վաճառք |
AMD / USD | 385.00 | 388.00 |
AMD / EUR | 414.00 | 418.50 |
AMD / RUR | 4.64 | 4.74 |
դոլար | ||
դոլար | ||