Ֆինանսական հաշտարարին դիմելու իրավասություն ունեցողների շրջանակը կընդլայնվի
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու իրավասություն ունեցողների ցանկն ընդլայնելու օրենքի նախագիծը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հեղինակել է խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
Նախկինում այդ ինստիտուտին դիմելու իրավասություն ունեցել են միայն ֆինանսական ծառայություններից օգտվող ֆիզիկական անձինք: Սույն նախաձեռնությամբ մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները, որոնք հարկային օրենսգրքով ազատված են հարկերից, ևս կարող են դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին:
Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն՝ 111 «կողմ» ձայնով:
Նորայր Շողիկյան