Տնտեսական

USD BUY - 395.00+0.00 USD SELL - 401.00+0.00
EUR BUY - 406.00+2.00 EUR SELL - 415.00+1.00
OIL:  BRENT - 82.35+3.03 WTI - 80.43+3.69
COMEX:  GOLD - 2727.70+1.35 SILVER - 31.65+3.91
COMEX:  PLATINUM - 948.50+0.29
LME:  ALUMINIUM - 2560.00-0.72 COPPER - 9154.00+0.65
LME:  NICKEL - 15956.00+0.35 TIN - 29771.00-0.32
LME:  LEAD - 1966.00+0.38 ZINC - 2862.50-0.10
FOREX:  USD/JPY - 155.64-1.41 EUR/GBP - 1.0292-0.05
FOREX:  EUR/USD - 1.0292-0.05 GBP/USD - 1.2226+0.23
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43221.55+1.65 NASDAQ - 19511.23+2.45
STOCKS US: S&P 500 - 5949.91+1.83
STOCKS JAPAN:  NIKKEI - 38444.58-0.08 TOPIX - 2690.81+0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 19286.07+0.34 SSEC - 3227.12-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 8301.13+1.21 CAC40 - 7474.59+0.69
STOCKS EUR:  DAX - 20574.68+1.50
15/01/2025  CBA:  USD - 398.09+0.31 GBP - 486.78+2.05
15/01/2025  CBA:  EURO - 410.31+2.27
15/01/2025  CBA:  GOLD - 34135.00-5.00 SILVER - 380.57-1.56
ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
19/06/2009 09:38
Կիսվել

ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Երեւանում երեկ անցկացվեց Հայաստանի զբոսաշրջության մրցունակության երրորդ համաժողովը, որի ընթացքում քննարկվեցին ոլորտը գրավիչ եւ մրցունակ դարձնելու հարցեր: Համաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը` նշելով, որ Հայաստանի տնտեսության զարգացման համար զբողաշրջությունը գերակա ճյուղ է համարվում: «Չնայած ճգնաժամ է, այդուհանդերձ զբոսաշրջիների հոսքը Հայաստան չի դադարում: Ժամանողների թվում հիմնականում սփյուռքահայեր են»,- ասաց փոխնախարարը:

ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի միջազգային խորհրդատու Մայք Դաքերը զբոսաշրջության զարգացման համար կարեւորեց ՏՏ ոլորտը, ինչն առաջին հերթին տեղեկատվություն տրամադրելու հնարավորություն է ընձեռում:

«Աշխարհին ներկայանալիս Հայաստան բառի հետ առավել հաճախակի հանդիպող բառերն են տեսարժան վայրեր, հյուրանոցներ, եկեղեցիներ: Այս ամենը պետք է այնպես դասակարգել, որպեսզի ավելի ներկայանալի եւ մրցունակ լինի երկիրը»,- ասաց նա:

Նշենք, որ հաժողովը կազմակերպվել էր CAPS ծրագրի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ու ոլորտի ասոցիացիաների կողմից:

15/01/2025
դրամ
Դոլար (USD)
398.09
+0.31
Եվրո (EUR)
410.31
+2.27
Ռուբլի (RUR)
3.88
+0.01
Լարի (GEL)
140.05
-0.02
34135.00
-5.00
Արծաթ
380.57
-1.56