Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ – ԼՅՈՒՔՍ ՎԱԳՈՆՈՎ ԴԵՊԻ ԲԱԹՈՒՄԻ
02/07/2009 18:03
Կիսվել

ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ – ԼՅՈՒՔՍ ՎԱԳՈՆՈՎ ԴԵՊԻ ԲԱԹՈՒՄԻ

Հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հուլիսի 15-ից կվերսկսի Երեւան-Բաթումի ուղեւորափոխադրումները: Այսօր հրավիրած ասուլիսում ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Մարատ Խակովը տեղեկացրեց, որ այս ուղղությամբ տոմսերի արժեքը նախորդ տարվա համեմատ չի փոխվել: Չորս անձի համար նախատեսված վագոնի համար մեկ անձի դիմաց կգանձվի 10 հազ., իսկ երկու անձի համար նախատեսված վագոնի համար` 20 հազ.-ական դրամ: Այս տարի առաջարկվում է նաեւ «լյուքս» ծառայություններ. 7 անձի համար նախատեսված վագոնի գինը կլինի 500 հազ. դրամ` ներառյալ 3 անգամյա սնունդ, խմիչք, հեռուստացույց, անկողին եւ այլն: Նաեւ առանձին վագոններ կնախատեսվեն նորապսակների համար:

Ընկերության ուղեւորափոխադրումների տնօրինության ղեկավար Սամվել Գալեչյանն էլ նշեց, որ Վրաստան մեկնելու համար երեխաներն այսուհետ նույնպես պետք է անձնագրեր ունենան, հակառակ դեպքում սահմանում խնդիրներ կառաջանան: Այստեղ հարկ է նշել, որ ամբողջ աշխարհում ճգնաժամի պայմաններում զբոսաշրջության ոլորտը խթանելու համար տարբեր երկրներ վիզայի ռեժիմները հեշտացնում են, իսկ Վրաստանը դարձյալ փորձում է աչքի ընկնել իր յուրահատուկ քաղաքականությամբ:

Ս.Գալեչյանը նշեց նաեւ, որ վրացական կողմը ցանկանում է սահմանել սննդամթերքի ցանկ, ըստ որի Հայաստանից մեկնող ուղեւորներն իրենց հետ սննդամթերք կվերցնեն: Առաջիկայում այդ ցուցակը կփակցվի կայարաններում` ուղեւորների համար տեսանելի վայրերում: 

AMP
27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83