Տնտեսական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ
09/07/2009 14:45
Կիսվել

ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ

«ՀայՌուսգազարդ»-ից տեղեկացնում են, որ ընկերության Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանն այցելել է «Հրազդան 5»-ի շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին, զրուցել մասնագետների հետ, հետաքրքրվել շինարարների աշխատանքային պայմաններով:

Կ. Կարապետյանը արդյունավետ է գնահատել աշխատանքների ընթացքը` նշելով, որ այն նախ և առաջ պայմանավորված է արհեստավարժ թիմի առկայությամբ, որը աշխատանքները ժամանակին և պատշաճ կազմակերպելու բարձր հմտություն ցուցաբերեց:

Ըստ Կարեն Կարապետյանի, չնայած ֆինանսական ճգնաժամի ազդեցությանը և հետևանքներին, «ՀայՌուսգազարդ»-ը հետևողականորեն շարունակում է իր ներդրումային քաղաքականությունը, որի հիմնական ծանրաբեռնվածությունն ընկնում է Հրազդան ՋԷԿ-ի շինարարության ավարտման և արդիականացման ծրագրին: Ընդհանուր առմամբ, «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի շրջանակում նախատեսվում է ներդնել ավելի քան 200 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո «ՀայՌուսգազարդ»-ը հնարավորություն կստանա մասնակցելու էլեկտրաէներգիայի արտադրության շուկայում, ինչը Ընկերության գործունեության պրոֆիլային ձևերից մեկն է, և ավելացնելու էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները:

Ծրագրի իրականացումը ֆինանսական ճգնաժամի պայմաններում որոշ առումով շահեկան էր Ընկերության համար: Հաշվի առնելով միջազգային շուկայում ապրանքների և ծառայությունների գների նվազման միտումները, «Հրազդան-5»-ի Տնօրինությունը կարողացավ համեմատաբար ցածր գներով ձեռք բերել որոշ անհրաժեշտ սարքավորումներ և մոտ 8-9 տոկոս ֆինանսական տնտեսումներ ունենալ մի շարք պայմանագրերի մասով: Այդ գումարները կուղղվեն լրացուցիչ տեխնոլոգիական նախագծերի իրականացմանը:

ՏԵՂԵԿԱՆՔ

Ինչպես հայտնի է, 2006 թվականին Հայաստանի Հանրապետության Կառավարության և «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջև ստորագրվել էր համաձայնագիր, որի համաձայն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ձեռք է բերում «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի ակտիվները (գույքը)՝ դրա շինարարության ավարտման և արդիականացման պարտավորություններով:

Նույն թվականին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն սկսել էր նախագծի ներդրումային փուլի իրականացումը, որը նախատեսում է գազային տուրբիններով համալրել էներգաբլոկը, ինչը հնարավորություն կտա ժամանակակից շոգեգազային տեխնոլոգիաների օգտագործմամբ բլոկի տեղադրված հզորությունը հասցնել 460 մՎտ-ի:

Ներկայումս «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մասնագիտացված ստորաբաժանումը՝ ի դեմս «Հրազդան-5»-ի Տնօրինության, գրեթե ավարտել է բլոկի ենթակառուցվածքների ստեղծման հետ կապված բոլոր աշխատանքները: Մասնավորապես, ավարտվել են շուրջ 15 կմ երկարությամբ սնող գազատարի և շուրջ 13 կմ երկարությամբ տեխնիկական ջրամատակարարման խողովակաշարի, ինչպես նաև 6 կմ երկարությամբ մոտեցնող երկաթգծի նորոգման-վերականգնողական աշխատանքները:

Մրցութային կարգով շինմոնտաժային աշխատանքների հիմնական կապալաոռւ ընտրված «Տեպլոէներգոստրոյմոնտաժ» ընկերությունը (Չինաստան) ավարտել է «Հրազդան-5» նախագծի իրականացման համար դուստր ձեռնարկության ստեղծման և գրանցման անհրաժեշտ բոլոր աշխատանքները: Ներկայում կայան է առաքվել նույթերով բեռնված 56 կոնտեյներ:

Ժամանակացույցի համաձայն, «Տեպլոէներգոմոնտաժ» տրեստը (ՌԴ) շարունակում է ԼՄԶ Կ-300-240-3 շոգետուրբինի նյութերի և սարքավորումների գույքագրման աշխատանքները, իրականացվում են մոնտաժի նախապատրաստական աշխատանքներ: Պայմանագրի համաձայն, նախատեսված է մրցութային հիմունքով ընտրված էլեկտրատեխնիկական սարքավորումների առաքումը:

Նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքների ու փաստաթղթային համապատասխան ձեւակերպումների, ինչպես նաև բեռի փոխադրման բոլոր մասնակիցների, առաջին հերթին, Հարավ-Կովկասյան երկաթուղու անձնակազմի հետ համախմբված ու համակարգված աշխատանքի արդյունքում 2009թ. մայիսի 5-ին 300 ՄՎտ գեներատորի ստատորը տեղափոխեց «Հրազդան-5»-ի հրապարակ: 193 տոննա կշռող սարքը 1992 թվականից գտնվում էր Սանկտ-Պետերբուրգի Իժորսկի գործարանում և այն տեղափոխելու բազում փորձերն արդյունք չե տվել:

Ներկա փուլում կարևորագույն հարց է նաև կայանի շահագործող անձնակազմի նախապատրաստումը: ՀՀ էներգահամակարգում շոգետուրբինային տեխնոլոգիաների բացակայությունն անհնար է դարձնում Հայաստանի էլեկտրակայաններում անհրաժեշտ անձնակազմի պատրաստումը, իսկ «Հրազդան-5» -ի տեխնիկական և տեխնոլոգիական լուծումների եզակիությունը բարդացնում է արտասահմանում աշխատակազմի ուսուցման կազմակերպումը: Այդ նպատակով, մշակվել է 7 մասնագիտություններով անձնակազմի պատրաստման 8 փուլանոց հատուկ ծրագիր:

Ծրագրի իրականացման նպատակով, մրցութային կարգով ընտրվել են աշխատակիցներ, որոնք մասնագիտական վերապատրաստում են անցնում Կիրիշսկի ՊՇԷԿ-ում (ՌԴ): Մասնագետների մի խումբ էլ կգործուղվի Մինսկի ՋԷԿ-3, որի գազատուրբինային սարքը համանման է ՙՀրազդան-5՚-ում տեղադրվելիքին:

Այսպիսով, ծրագրի իրականացումն ամբողջ ծավալով հնարավորություն կընձեռի թողարկման-կարգաբերման փորձարկումները կայանում սկսել մասնագիտացված շահագործող անձնակազմի մասնակցությամբ:

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72