ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ՏԱՍ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 31%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների արդյունքներով ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ:
Հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա առաջին տաս ամիսների ընթացքում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 31%-ով և կազմել 3221.6 մլն դոլար (1128.8 մլրդ դրամ), ընդ որում միայն հոկտեմբեր ամսվա արդյունքներով նախորդ ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 4,6%-ով:
2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ արտահանումը տարեկան կտրվածքով գրանցել է 40,7% անկում, իսկ ներմուծումն այս նույն ժամանակահատվածում կրճատվել է 28,5%-ով:
Նշենք, որ հաշվետու ամիսների ընթացքում ՀՀ արտահանման ծավալը կազմել է 551.6 մլն դոլար (200.7 մլրդ դրամ), իսկ ներմուծման ծավալը կազմել է 2570.0 մլն դոլար (928.1 մլրդ դրամ):