Տնտեսական

USD BUY - 383.00-0.50 USD SELL - 386.00+1.00
EUR BUY - 446.00+0.00 EUR SELL - 452.00+0.00
OIL:  BRENT - 70.36+2.10 WTI - 68.75+2.81
COMEX:  GOLD - 3370.30+0.76 SILVER - 39.08+3.41
COMEX:  PLATINUM - 1472.60+3.98
LME:  ALUMINIUM - 2607.50+0.42 COPPER - 9700.50+0.73
LME:  NICKEL - 15290.00+2.08 TIN - 33559.00+0.83
LME:  LEAD - 2044.00-0.58 ZINC - 2777.00+1.26
FOREX:  USD/JPY - 147.4+0.28 EUR/GBP - 1.1689+0.09
FOREX:  EUR/USD - 1.1689+0.09 GBP/USD - 1.3499-0.44
STOCKS RUS:  RTSI - 1068.61-3.29
STOCKS US: DOW JONES - 44371.51-0.63 NASDAQ - 20585.53-0.22
STOCKS US: S&P 500 - 6259.75-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 39569.68-0.19 TOPIX - 2823.24+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24139.57+0.46 SSEC - 3510.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 8941.12-0.38 CAC40 - 7829.29-0.92
STOCKS EUR:  DAX - 24255.31-0.82
11/07/2025  CBA:  USD - 383.91+0.17 GBP - 519.24-2.57
11/07/2025  CBA:  EURO - 448.91-1.14
11/07/2025  CBA:  GOLD - 40887+171 SILVER - 454.35+2.92
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՀՀ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԸ ՉԻ ԳԵՐԱԶԱՆՑԵԼՈՒ 4 ՏՈԿՈՍԸ
17/11/2010 16:41
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՀՀ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԸ ՉԻ ԳԵՐԱԶԱՆՑԵԼՈՒ 4 ՏՈԿՈՍԸ

ՀՀ կառավարությունը, ՀՀ Սահմանադրության 90-րդ հոդվածին համապատասխան, ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագիծը, որն արդեն քննարկվել է ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներում։ Քննարկումների արդյունքներով ՀՀ կառավարությունը սահմանված կարգով ստացել է ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները, որոնք պարտադիր քննության կառնվեն։ Այս մասին այսօր ՀՀ Ազգային Ժողովի լիագումար նիստում նշել է ՀՀ Տիգրան Սարգսյանը:

ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման կապակցությամբ իր ելույթում ՀՀ վարչապետը մասնավորապես նշել է, որ հաշվի առնելով ընթացիկ տարում արձանագրված տնտեսական զարգացումների միտումները` 2011 թվականին ՀՀ կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը հիմնականում միտված է լինելու հակաճգնաժամային քաղաքականությունից դեպի կայուն տնտեսական զարգացմանը վերադառնալուն` իրականացնելով զարգացմանն ուղղված առաջնահերթ բարեփոխումներ։

ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունը 2011 թվականին հիմնականում նպատակաուղղված է լինելու տնտեսության դիվերսիֆիկացման խորացմանը և արտահանման կողմնորոշման ընդլայնմանը, իրականացվող տնտեսական քաղաքականության սոցիալական ուղղվածության խորացմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, գործարար և ներդրումային միջավայրի էական բարելավմանը, տնտեսական աճն ապահովելու համար լրացուցիչ խթանների բացահայտմանն ու ներդրմանը` զուգահեռաբար իրականացնելով զարգացմանն ուղղված արդեն իսկ մեկնարկած բարեփոխումները և առաջնահերթ քաղաքականությունները։

ՀՀ վարչապետի խոսքերով` մեկ տարի ընդմիջումից հետո հանրապետությունում պետական բյուջեի նախագծի մշակումը կրկին իրականացվեց երկարաժամկետ ռազմավարական հիմքերի վրա խարսխված պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիման վրա։ ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագիծը մշակվել է` հիմք ընդունելով երկրի երկարաժամկետ զարգացման ռազմավարության հիմնադրույթներին համապատասխան ՀՀ կառավարության կողմից մշակված և ընդունված հանրապետության տնտեսության բոլոր ոլորտներն ընդգրկող ՀՀ 2011-2013թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրԻը։ Ուստի, վարչապետի գնահատմամբ, ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագիծը բովանդակային առումով արտացոլում է երկրի զարգացման հիմնական ռազմավարական ուղղությունները։ 

Իր ելույթում վարչապետը մասնավորապես նշել է. «Կառավարությունը տնտեսական աճի կայուն տեմպերի ապահովման տեսանկյունից կարևորում է ձեռք բերված մակրոտնտեսական կայունության պահպանումը։ Այդ իսկ պատճառով կառավարությունը կշարունակի մակրոտնտեսական կայունությանը և տնտեսական աճի կայուն տեմպերի պահպանմանը նպաստող վերջին տարիներին վարվող հարկաբյուջետային քաղաքականությունը։ 

Երկրորդ. իրականացվելիք մակրոտնտեսական քաղաքականությունը ենթադրում է բյուջետային դեֆիցիտի աստիճանական նվազեցում, պետական պարտքի աճի տեմպերի սահմանափակում` այն ողջամիտ` այսինքն տնտեսության զարգացման համար անվտանգ մակարդակ, լողացող փոխարժեքի ռեժիմ։ Մասնավորապես, գնաճը 12-ամսյա թիրախով կանխատեսվում է 4.0 տոկոսի շրջանակներում` 1.5 տոկոսանոց միջանցքում, իսկ ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի ծախսերի առումով նախատեսվում է իրականացնել բյուջետային դեֆիցիտի ծրագիր, որը ենթադրում է, որ դեֆիցիտը չի գերազանցելու 4 տոկոսը։ Դեֆիցիտը հիմնականում կֆինանսավորվի փոխառու միջոցներով, ներքին և արտաքին ռեսուրսների հաշվին, ընդ որում` 86.8 տոկոսը բաժին կընկնի արտաքին պարտքին և 2011 թվականի վերջում կանխատեսվում է ունենալ 4305.1 մլն ԱՄՆ դոլարի չափով արտաքին պարտք։ Արտաքին պետական պարտքի այսպիսի բեռը բնութագրվում է որպես նվազ կամ միջին հարկային բեռ և, մեր գնահատականներով, այն իր մեջ սպասարկման վտանգներ չի պարունակում։

Երրորդ. կշարունակվի պետության ֆինանսական կարողությունների ամրապնդման գործընթացը։ Կառավարության ծրագրի համաձայն` պետական եկամուտների հավաքագրման աստիճանի բարձրացումը հարկաբյուջետային գերակա ուղղություններից մեկն է, որի շնորհիվ ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների մակարդակը պետք է ավելանա առանց դրույքաչափերի ավելացման։ Ուստի, 2011 թվականին, ինչպես և նախորդ տարիներին ապահովվելու է բյուջետային եկամուտների հավաքագրման աճի` ՀՆԱ-ի աճի տեմպի նկատմամբ առաջանցիկ տեմպեր։ 2011 թվականի բյուջետային ռեսուրսների փաթեթը հիմնականում կհամալրվի ի հաշիվ հարկային եկամուտների աճի։ Եթե 2010թ. պլանային ցուցանիշը պետական եկամուտների, սոցիալական վճարների և տուրքերի հաշվին մենք ծրագրել էինք, որ կկազմի 675 մլրդ դրամ, ապա 2011թ. ցուցանիշը կազմում է 773 մլրդ դրամ, այսինքն` շուրջ 100 մլրդ դրամով ավելանալու են 2011 թվականի ընթացքում մեր բյուջեի պետական եկամուտները։ Ընդ որում` անհրաժեշտ է նկատել, որ այսպիսի հավաքագրումները մենք իրականացնելու ենք` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2009-2010 թվականներին մենք Հակաճգնաժամային ծրագրի իրականացման շրջանակներում նաև սահմանել ենք լրջագույն արտոնություններ, ձեզ հետ միասին։ Մասնավորապես, խոշոր ներդրումային ծրագրերի պարագայում ավելացված արժեքի հարկի վճարումների հետաձգումն է, որի ծավալներն այսօրվա դրությամբ կազմում են շուրջ 30 մլրդ-ի հաստատված ծրագրեր կառավարության կողմից, որոնք 2011 թվականին լուրջ խթան են լինելու համախառն ներքին արդյունքի համար, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոքր և միջին ձեռնարկությունների շրջանակներում իրականացվող հարկային բարեփոխումների ընթացքում շուրջ 35.000 տնտեսվարող սուբյեկտներ հայտնվել են հաստատագրված վճարումների դաշտում։ Արդյունքում շուրջ 24 մլրդ դրամ լրացուցիչ լիկվիդային միջոցներ գտնվում են փոքր և միջին ձեռնարկությունների մոտ, և չնայած որ այսպիսի եկամուտներից պետական բյուջեն զրկվում է, բայց, միևնույնն է, պլանային ցուցանիշը, որ մենք դնում ենք մեր առջև, ենթադրում է շուրջ 100 մլրդ-ով ավելացնել պետական եկամուտները հարկային, սոցիալական վճարումների և տուրքերի հաշվին։ Միևնույն ժամանակ մենք ենթադրում ենք, որ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2011 թվականին պետք է բարելավվի ի հաշիվ հարկային վարչարարության բարելավման և ի հաշիվ այն բարեփոխումների, որոնք մենք ձեզ հետ միասին իրականացնում ենք։

Պետական բյուջեի ծախսային քաղաքականությունը շարունակվելու է կառուցվել հիմնականում նպատակային ծրագրերից ելնելով` այն ծրագրերից, որոնք մենք ձեզ հետ միասին հաստատել ենք կամ հավանության ենք արժանացրել կառավարության որոշումներով։ Ավելացնեմ, որ հիմնական շեշտադրումները լինելու են տնտեսության դիվերսիֆիկացիայի, տնտեսության ենթակառուցվածքների զարգացման, երկրի անվտանգության և պետական կառավարման մակարդակի բարձրացման, տեղական ինքնակառավարման ֆինանսական բազայի ամրապնդման, երկրի` որպես բարեխիղճ և հուսալի վարկառուի վարկանիշի պահպանման վրա։ Դրա շրջանակներում հետևողականորեն շարունակվելու է Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի չափի բարձրացումը։ Այն 2010 թվականին գործող մակարդակի նկատմամբ նախատեսվում է ավելացնել 8.3 տոկոսով։

2011 թվականի պետական բյուջեի նախագծի ծախսերում գերակշռող` 86.6 տոկոսը կշիռ են կազմում հետևյալ ոլորտներում. 
– սոցիալական բնագավառ` կրթություն, առողջապահություն, սոցապահովություն` 44.4 տոկոս, 
– պաշտպանություն, հասարակական կարգի պահպանություն և ազգային անվտանգության ապահովում՝ 18.8 տոկոս, 
– տնտեսության ճյուղեր՝ 15.6 տոկոս,
– համայնքների բյուջեներին պետական բյուջեից տրամադրվող պաշտոնական դրամաշնորհներ` 3.3 տոկոս, պետական պարտքի սպասարկում՝ 4.5 տոկոս։

Կառավարության` աղքատության հաղթահարմանն ուղղված ծրագրերով, բնակչության կենսամակարդակի բարձրացման, սոցիալական արդարության, հասարակության բևեռացման վերացման, գիտակրթական համակարգի արդիականացման, կրթության մատչելիության ապահովման ռազմավարական ծրագրերով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման նպատակով 2011 թվականին համախառն ներքին արդյունքի հետ համեմատած 11.8 տոկոսի չափով ներդրումներ է նախատեսվում իրականացնել սոցիալական բնագավառի ճյուղերում։ Մասնավորապես, կրթության ոլորտում ծախսերը կկազմեն համախառն ներքին արդյունքի 2.9 տոկոսը, սոցիալական պաշտպանության ոլորտում` համախառն ներքին արդյունքի 7.23 տոկոսը, առողջապահության ոլորտում` համախառն ներքին արդյունքի 1.7 տոկոսը։ Այս ճյուղերում պետական ներդրումները կկազմեն 442 մլրդ դրամ կամ 2010 թվականի համադրելի մակարդակի նկատմամբ 43 մլրդ դրամով ավելի»։

AMP
11/07/2025
դրամ
Դոլար (USD)
383.91
+0.17
Եվրո (EUR)
448.91
-1.14
Ռուբլի (RUR)
4.9257
-0.0042
Լարի (GEL)
141.39
+0.14
40887
+171
Արծաթ
454.35
+2.92