Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՀՀ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԻՆԴԵՔՍԸ ԳՐԱՆՑԵԼ Է ԱՆԿՈՒՄ
27/09/2010 11:52
Կիսվել

ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՀՀ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԻՆԴԵՔՍԸ ԳՐԱՆՑԵԼ Է ԱՆԿՈՒՄ

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ՀՀ գործարար միջավայրի ինդեքսը, որը  հաշվարկվում է ռիսկերի և ընդհանուր տնտեսական վիճակի փոփոխությունների վերաբերյալ կազմակերպությունների գնահատականների միջինացման միջոցով,  2010 թվականի երրորդ եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատությամբ նվազել է 1,7%-ով, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ աճել է 4,5%-ով:Հակտանշական է, որ հաշվետու այս երեք ամիսներին գործարար միջավայրի ինդեքսը նախորդ երկու համեմատությամբ գրանցել է աճի տեմպերի անկում: Այսպես, այս տարվա առաջին եռամսյակում նախորդ եռամսյակի  համեմատությամբ տնտեսական ակտիվության ինդեքսն աճել էր 37,3%-ով, երկրորդ եռամսյակում` 33,8%-ով: 

Նշենք, որ 2005 թվականի սկզբից ՀՀ կենտրոնական բանկը նախաձեռնել է ոչ ֆինանսական, ֆինանսական կազմակերպությունների և տնային տնտեսությունների եռամսյակային հարցումներ, որոնց նպատակն է նախ գնահատել ներկա տնտեսական վիճակի փոփոխությունը նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ, գնահատել հետազոտվող սուբյեկտների տնտեսական սպասումները, ինչպես նաև հարցումների արդյունքների հիման վրա հաշվարկել և հրապարակել բաղադրյալ տնտեսական ինդեքսներ:

Ընթացիկ եռամսյակում ընտրանքային սկզբունքով հետազոտվել է արդյունաբերության, շինարարության և ծառայությունների ոլորտների 1066 կազմակերպություն: Հարցման է ենթարկվել նաև 1814 տնային տնտեսություն Երևան քաղաքում և ՀՀ բոլոր մարզերում: Հարցումներն իրականացվել են ինտերնետի, հեռախոսակապի, փոստի և ֆաքսի միջոցով: Հարցումների արդյունքների հիման վրա հաշվարկվել են գործարար միջավայրի, տնտեսական ակտիվության և սպառողների վստահության ինդեքսներ: 

AMP
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11