Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ԴԻՋԻԹԵՔ 2010» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՄԱՆԸ
29/10/2010 17:37
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ԴԻՋԻԹԵՔ 2010» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՄԱՆԸ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Դիջիթեք 2010» 6-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը։ Այն անց է կացվում վարչապետի բարձր հովանու ներքո։

Շնորհավորելով մասնակիցներին ու ներկաներին ավանդական դարձած ցուցահանդեսի բացման կապակցությամբ` Տիգրան Սարգսյանը կարևորել է համաժողովի անցկացումը, նշելով, որ այն հնարավորություն է տալիս ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին ցուցադրել իրենց նոր արտադրանքն ու ծառայությունները, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում գրանցած առաջընթացն ու հաջողությունները։ 

Վարչապետի կարծիքով «Դիջիթեքը» բացառիկ հնարավորություն է բոլոր պրոֆեսիոնալ մասնակիցների հետ միասին տեսնել, թե ինչպիսի հեռանկարներ են բացվում ՏՏ առջև և ինչ անելիքներ ունի կառավարությունը. «Այդ տեսակետից պետք է նշել, որ կառավարության գործողությունները հանդիսանում են լուրջ խթան տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում։ Այսօր դուք կտեսնեք մեր տաղավարում, որտեղ ներկայացված է, թե ինչպես է կառավարությունը իր ծառայությունները մատուցում քաղաքացիներին և ձեռներեցներին՝ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելու առումով։ Կարծում եմ, որ զարգացումների այս փուլում կառավարության դերակատարությունը ունի էական նշականություն, քանի որ հարյուր հազարավոր մարդիկ դառնում են այս գործընթացի մասնակիցը և մեր քաղաքացիները օգտվում են տեղեկատվական տեխնոլոգիաներից։ Սա բարձրացնում է համագործակցության արդյունավետությունը, իսկ մյուս կողմից դարձնում է հարմարավետ պետական ծառայություններից օգտվելը»։

Կառավարության ղեկավարը նշել է, որ առանց տեղեկատվական տեխնոլոգիաների անհնար է բարձրացնել ընդհանուր տնտեսական համակարգի արդյունավետությունը, իսկ օտարերկրյա կազմակերպությունների ներկայությունը Հայաստանում նոր հնարավորություններ ստեղծում տեղեկատվական տեխնոլոգիաները որպես առաջնահերթային ուղղություն դիտարկելու համար։ 

Հատկանշական է, որ ցուցահանդեսին մասնակցում է նաև Հայաստանի կառավարությունը, որն իր տաղավարում ներկայացրել է էլեկտրոնային կառավարման www.e-gov.am կայքի ծառայությունները։ Վարչապետին մասնավորապես ներկայացվել է, թե ինչպես են աշխատում լիցենզիաների ընդունման, հարկային հաշվետվությունների ներկայացման, էլեկտրոնային ստորագրություն ստանալու համակարգերը։

Ցուցահանդեսին, որին մասնակցում են 68 տեղական և միջազգային կազմակերպություններ, ներկայացվելու են տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորումներ և համակարգեր, որոնք ապահովում են տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում առօրյա կյանքում և բիզնեսում։

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2