Տնտեսական

USD BUY - 368.50+0.00 USD SELL - 371.00+0.00
EUR BUY - 430.00+1.00 EUR SELL - 436.50+1.50
OIL:  BRENT - 108.12-4.45 WTI - 100.60-3.58
COMEX:  GOLD - 4555.80+0.80 SILVER - 75.58+3.34
COMEX:  PLATINUM - 2011.90+2.15
LME:  ALUMINIUM - 3522.00+0.00 COPPER - 12996.50+0.00
LME:  NICKEL - 19365.00+0.00 TIN - 49423.00+0.00
LME:  LEAD - 1949.00+0.00 ZINC - 3344.50+0.00
FOREX:  USD/JPY - 157.77+0.34 EUR/GBP - 1.172+0.31
FOREX:  EUR/USD - 1.172+0.31 GBP/USD - 1.3567+0.35
STOCKS RUS:  RTSI - 1105.63+1.02
STOCKS US: DOW JONES - 49298.25+0.73 NASDAQ - 25326.13+1.03
STOCKS US: S&P 500 - 7259.22+0.81
STOCKS JAPAN:  NIKKEI - 59513.12+0.00 TOPIX - 3728.73+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 26213.78+1.22 SSEC - 4160.17+1.17
STOCKS EUR:  FTSE100 - 10219.11-1.40 CAC40 - 8062.31+1.08
STOCKS EUR:  DAX - 24401.70+1.71
06/05/2026  CBA:  USD - 370-0.44 GBP - 504.57+2.92
06/05/2026  CBA:  EURO - 436.12+3.22
06/05/2026  CBA:  GOLD - 54445-780 SILVER - 873.57+2.48
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ 2010Թ.-ԻՆ ԻՐԱԿԱԱՆՑՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
13/05/2011 17:12
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ 2010Թ.-ԻՆ ԻՐԱԿԱԱՆՑՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Այսօր` մայիսի 13-ին, ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ 2010թ պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները: Այս շրջանակներում ելույթով հանդես է եկել նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը`  ներկայացնելով ՀՀ տնտեսության 2011 թվականի ընդհանուր բնութագրիչները և այն միջավայրը, որտեղ իրականացվել է բյուջեի կատարողականը: Մասնավորապես, որպես ՀՀ գործարար միջավայրի բարելավման բնագավառում իրականացված առավել կարևոր քայլեր` ՀՀ վարչապետն առանձնացրել է հետևյալ միջոցառումները. 
– 2010 թվականին պարզեցվել են բիզնեսի գրանցման ընթացակարգերը, համաձայն որոնց, հիմնադրման ընթացակարգերի իրականացումը կրճատվել է նախկինում 20 օրվա փոխարեն հասնելով մինչև 5 օրվա: Եթե նախկինում անհրաժեշտ էր այցելել 6 մարմին ֆիրման գրանցելու համար, ապա այսօր բավական է այցելել համացանցի www.e-registry.am կայքը և գրանցել իրավաբանական անձ /անհատ ձեռներեցի դեպքում՝ հաշվառել ֆիզիկական անձ/ ընդհամենը 15 րոպեի ընթացքում:
– Բիզնեսի բեռի թեթևացման նպատակով կառավարությունը երկարաձգել է 2009 թվականին ընդունված այն որոշումը մինչև 70 մլն. դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների մոտ տեսչական ստուգումները արգելում է: Արդյունքում, եթե 2008 թվականին վերջին 2 եռամսյակների տվյալներով պետական մարմինները կազմակերպել են 15,663 ստուգում, ապա 2010 թվականի նույն ժամանակաշրջանի ընթացքում իրականացվել է ընդհամենը 331 ստուգում: Ակնհայտ է, որ այս միջոցառման հետևանքով էականորեն կրճատվել են կոռուպցիոն ռիսկերը, որոնք հատկապես վնաս են հասցնում փոքր և միջին բիզնեսին: 
– Քայլեր են ձեռնարկվել նաև արտաքին առևտրով զբաղվելու ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ: Իրականացվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնց հետևանքով պարզեցվել է արտահանվող` երկակի նշանակության ապրանքների համար համապատասխան փորձագիտական տեղեկանք տալու ընթացակարգը. կրճատվել են փորձագիտության ժամկետը 1 ամսից դառնալով առավելագույնը 10 օր, ինչպես նաև կրճատվել է փորձաքննության վճարը՝ 180000 դրամից դառնալով 60000 դրամ:
 
– Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների կրճատման, պարզեցման և հստակեցման միջոցառումների արդյունքում նախկինում գործող 169 կետից կազմված ցուցակը ներկայումս պարունակում է 96 լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ: Պարզեցվել է նաև լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար լիցենզիաներ ստանալու գործընթացը` շնորհիվ ներմուծված էլեկտրոնային համակարգի, որը կհեշտացնի անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը: 
– Օրենսդրական բարեփոխումների արդյունքում շահութահարկի գծով տարեկան վճարումները կրճատվել են 8-ով, նույնքանով կրճատվել են նաև պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվությունները: Եթե նախկինում շահութահարկ վճարող իրավաբանական անձիք ներկայացնում էին հաշվապահական հաշվեկշիռ, շահութահարկի և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություններ, ապա ներկայումս նրանք ներկայացնելու են միայն հարկային մարմնի կողմից հաստատված շահութահարկի հաշվետվություն:
– ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով միջազգային փոստային և սուրհանդակային ծառայություններով փոխադրվող ապրանքների տեղափոխման դեպքում մաքսատուրքից ազատման արտոնությունը կիրառվում է 150 հազար դրամ մաքսային արժեքը չգերազանցող ապրանքների նկատմամբ` նախկին 50 հազար դրամի փոխարեն:
– Միասնականացվել են հարկային հաշվետվությունների ներկայացման ժամկետները, հաստատագրված վճարներ վճարողները դադարել են հարկային մարմիններին ներկայացնել հաշվապահական հաշվեկշիռ և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն, որի փոխարեն ներկայացնում են միայն շահութահարկի հաշվարկ: Ընդունվել է օրենքում փոփոխություն, որի համաձայն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնետիրական կապիտալում գույքի ներդրման գործարքները ազատվում են ԱԱՀ-ից:
– Ներդրվել է էլեկտրոնային հարկային հաշվետվությունների ներկայացման համակարգը, որը արդեն հնարավորություն է տալիս 27 տեսակի հաշվետվություններ ներկայացնել էլեկտրոնային տեսքով: Այս ամենը նվազագույնի է հասցնում հարկատու-հարկային տեսուչ ֆիզիկական շփումը` նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը:
– Պարզեցվել է սպառողական կոոպերատիվների հիմնադրման գործընթացը, որի արդյունքում գյուղացիական տնտեսությունները հնարավորություն են ստացել ստեղծել կոոպերատիվներ առավել հարմար պայմաններով և վերացվել են նախկինում օրենսդրությամբ սահմանված խոչընդոտները: Սահմանվել է արոտավայրերից և խոտհարքերից օգտվելու նոր կարգը, որի արդյունքում գյուղացիները ազատվել են չորս տեսակի վճարումներից, և նրա բեռը շուրջ 250 հազար դրամով կրճատվել է:
– Շինարարական թույլտվությունների ստացման ոլորտում իրականացված բարեփոխումների շնորհիվ նախկինում պահանջվող 200 օրվա փոխարեն այսօր արդեն անհրաժեշտ է ընդհամենը 53 օր, իսկ այս թույլտվություններ հետ կապված տարբեր տիպի պարտադիր վճարները կրճատվել են 4 անգամ: Հասկանալի է, որ այս փոփոխությունների արդյունքները մենք կզգանք նաև 2011թ. ընթացքում:
06/05/2026
դրամ
Դոլար (USD)
370
-0.44
Եվրո (EUR)
436.12
+3.22
Ռուբլի (RUR)
4.934
+0.0334
Լարի (GEL)
137.79
-0.15
54445
-780
Արծաթ
873.57
+2.48