Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ԱՅՍՕՐ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ ԻՋևԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏ
30/09/2010 17:31
Կիսվել

ԱՅՍՕՐ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ ԻՋևԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏ

Այսօր Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստն սկսվել է Տավուշի մարզի 2010թ. սոցիալ-տնտեսական իրավիճակի և իրականացվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ մարզպետ Արմեն Ղուլարյանի հաշվետվությամբ։ Մարզն ունի գյուղատնտեսական ուղղվածություն, կարևորագույն և հեռանկարային ճյուղերից են անասնապահությունը, պտղաբուծությունը, խաղողագործությունը, ծխախոտագործությունը։ Առավել զարգացած ոլորտներից են նաև հանքարդյունաբերությունը, վերամշակումը, զբոսաշրջությունը։ Մարզում կա 134 արտադրական ձեռնարկություն։ Գյուղատնտեսության մեջ զբաղված է մոտ 32 հազար, արդյունաբերության և ծառայությունների ոլորտում` ավելի քան 16 հազար մարդ։ Մարզպետն ըստ բնագավառների ներկայացրել է մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները, պատասխանել կառավարության անդամների հարցերին։ ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել Արմեն Ղուլարյանի հաշվետվությունը։

Կառավարության հավանությունն է ստացել Տավուշի մարզի մշակութային հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ցանկը, ուր ընդգրկված են վանական համալիրների, թանգարանների, գրադարանների, մշակույթի տների նորոգման կամ վերականգնման ծրագրեր։ Գործադիրը հավանություն է տվել քանդակի Իջևանի սիմպոզիումի վերականգնման ծրագիր-առաջարկին։ Սիմպոզիումը սկիզբ է առել 1985 թվականին և շարունակվել միչև 1991 թվականը։ Այդ ընթացքում դրան մասնակցել է շուրջ 20 երկրի 95 քանդակագործ։ Նրանց ստեղծած աշխատանքներն այսօր էլ յուրահատուկ շունչ են տալիս քաղաքին։ Իջևանի սիմպոզիումը կվերականգնվի 2011 թվականին։

Կառավարությունն ի գիտություն է ընդունել Տավուշի մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների վերլուծության արդյունքները բովանդակող հաղորդումը, որով հանդես է եկել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը։ Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ստացվել է 145 քաղաքացու դիմում։ Դիմում-բողոքները քննարկման են ուղարկվել հիմնականում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ տարածքային կառավարման նախարարություններ, Տավուշի մարզպետարան։ Սահմանամերձ այս մարզի բնակչության անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ նիստի մասնակիցներին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Մարզի խնդիրներին նվիրված օրակարգային հարցերն ու ընդունված որոշումներն ամփոփել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Դուք գիտեք, որ մենք մշտապես փորձում ենք պարզել նաև բնակչության մոտեցումը, բնակչության գնահատականները, բնակչությանը մտահոգող խնդիրները և փորձում ենք համեմատության մեջ դնել մարզերը։ Առաջին հերթին պետք է արձանագրեմ, որ կառավարության կողմից ընդունված նոր մեթոդաբանությունը, որով մենք օբյեկտիվ չափանիշներով գնահատում ենք մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակը, մարզպետների աշխատանքը, ամբողջությամբ իրեն արդարացրել է, որովհետև այն գնահատականները, որը մենք ստանում ենք բնակչությունից և այն պատկերը, որ ստանում ենք մեր մեթոդաբանությամբ, համընկնում են։ Դա նշանակում է, որ ընդհանուր առմամբ մենք ճիշտ պատկեր ենք ստանում ու նաև կարողանում ենք ճիշտ գնահատել մարզպետների, ինչպես նաև համայնքների ղեկավարների աշխատանքը։ Այդ առումով պետք է նշենք նաև, որ մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակն ունի այն բոլոր հիմնական բնութագրիչները, որոնք բնորոշ են Հայաստանի Հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակին, մասնավորապես, սոցիալական ու տնտեսական խնդիրները, իրավիճակը գյուղատնտեսությունում և այլն։ Դրա համար ես կանդրադառնամ միայն առանձնահատկություններին։ 

Առաջին կարևոր առանձնահատկությունն այն է, որ մարզը սահմանային է, և այդ հանգամանքն էական ազդեցություն ունի նրա կենսագործունեության վրա։ Եթե վերցնենք համայնքները և բնակավայրերը, ապա դրանց 40 տոկոսը սահմանային է, ընդ որում` հինգը գտնվում են ուղղակի կրակի տակ։ Բնականաբար, այս հանգամանքն էական ազդեցություն է թողնում նաև մարզում տիրող հոգեբանական վիճակի և այն խնդիրների վրա, որոնք կարևորում են մարզի բնակիչները։ Առաջին հերթին անվտանգության ապահովումն է, որ ակնհայտորեն տարբերում է այս մարզն այլ մարզերից։ Դա նշանակում է, որ մեր ուշադրության կենտրոնում պետք է գտնվի հենց այս` Տավուշի մարզում բնակչության անվտանգության ապահովման խնդիրը։ 
Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ այլ մարզերի համեմատ` այստեղի ճանապարհներն ավելի բարվոք վիճակում են, և բնակչությունը դա նկատում է։ Դրական ազդեցություն են թողել նաև 2010թ. կատարված լայնամասշտաբ աշխատանքները։ 
Երրորդ առանձնահատկությունն այն է, որ հիմնական մտահոգող խնդիրը ոչ թե գործազրկությունն է, ինչպես ունենք այլ մարզերում, այլ բնակչության կենցաղային պայմանները։ Բոլոր քաղաքացիներն այս խնդիրն են համարում առաջնահերթ։ Պատահական չէ, որ մտահոգող հարցերի շարքում անտառներում, անտառային տնտեսությունում ստեղծված իրավիճակն է։
Հաջորդ առանձնահատկությունն առողջապահության նկատմամբ վերաբերմունքն է. ի տարբերություն այլ մարզերի` Տավուշի բնակչությունն ավելի խստապահանջ է առողջապահության ոլորտի նկատմամբ։ Դա էլ բացատրվում է նրանով, որ եթե անվտանգության խնդիրներն առաջնային են, ապա մարզում պետք է լինեն որակյալ բուժհիմնարկներ, որպեսզի մարդիկ կարողանան առաջին անհրաժեշտության բուժօգնություն ստանալ հենց մարզում։
Բնակիչները բարձր են գնահատում մարզպետի, ինչպես նաև Ազգային Ժողովում ներկայացված պատգամավորների աշխատանքը, որոնք շատ ակտիվորեն շփվում են բնակչության հետ, գիտեն նրան մտահոգող խնդիրները, և կապը մշտական էե։ 
12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58