ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ ՀՀ 2011Թ. ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2011թ. պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններ կատարելու մասին արձանագրային որոշման նախագծին. ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից ներկայացվել են շուրջ 600 առաջարկություններ, որոնց ավելի քան մեկ երրորդն ընդունվել է։ ՀՀ 2011թ. պետական բյուջեի նախագծի լրամշակված տարբերակը հաստատվել է և սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով։