Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
2009Թ.-Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՆԱՃԸ  ԿԱԶՄԵԼ Է 3.4%
30/12/2009 12:36
Կիսվել

2009Թ.-Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 3.4%

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ.  դեկտեմբերին ՀՀ սպառողական շուկայում շարունակվել է նախորդ երեք ամիսներին արձանագրված գնաճի միտումը և չորս ամիսների ընդհանուր գնաճը կազմել է 4.4%, ընդ որում դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 2.0%-ով: Դա հիմնականում պայմանավորվել է պարենային որոշ ապրանքատեսակների գների սեզոնային փոփոխություններով: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները 2009թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել են 3.4%-ով, ոչ պարենային ապրանքներինը`1.0 %-ով, ծառայությունների սակագներինը`0.2%-ով:

Սպառողական գների ինդեքսը 2009թ. դեկտեմբերին 2008թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 106.5%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) 102.2%, ոչ պարենային ապրանքներինը` 114.6%, ծառայությունների սակագներինը` 110.3%: 2009թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.5%, ինչը 0.1 տոկոսային կետով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը (0.4%):

2009թ. հունվար-դեկտեմբերին 2008թ. հունվար-դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 103.4%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 99.3%, ոչ պարենային ապրանքներինը՝ 104.7%, ծառայությունների սակագներինը՝ 110.4%:

2009թ. դեկտեմբերին 2005թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 125.8%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 122.7%, ոչ պարենային ապրանքներինը՝ 120.6%, ծառայությունների սակագներինը՝ 134.2%:

Հանրապետության դիտարկվող քաղաքներում 2009թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է սպառողական գների 1.1-2.5% գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գյումրիում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 2.1%-ով:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2