ՕՐԱՆԺ – ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐՐՈՐԴ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԸ ԿՍԿՍԻ ԳՈՐԾԵԼ ԱՇՆԱՆԻՑ
Հայաստանյան շուկայի բջջային երրորդ օպերատոր ֆրանսիական «Օրանժ» ընկերությունն արդեն այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից կսկսի ծառայություններ մատուցել: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը` միաժամանակ նշելով, որ այս տարի ընկերությունը պատրաստվում է շուրջ 75 մլն դոլարի չափով ներդրումներ կատարել: «Այս պահին մենք հետեւում ենք ընկերության կողմից կատարվող աշխատանքներին: Մասնավորապես այժմ իրականացվում են նախագծային աշխատանքներ, տեղադրվում են համապատասխան տեխնիկական միջոնցեր` ալեհավաքներ եւ այլն»,- ասաց նախարարը:
Հնարավո±ր է արդյոք, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը բացասաբար ազդի ընկերության ծրագրի վրա` հարցին Գ.Սարգսյանը պատասխանեց, որ ամեն դեպքում վերոնշյալ ներդրումներն այս տարվա ծրագրով կկատարվեն: