Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԿԱՆԽՎԵԼ Է 9ԿԳ ՈՍԿՅԱ ԵՎ ԱՐԾԱԹԵ ԶԱՐԴԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
03/11/2010 10:38
Կիսվել

ԿԱՆԽՎԵԼ Է 9ԿԳ ՈՍԿՅԱ ԵՎ ԱՐԾԱԹԵ ԶԱՐԴԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԿԱ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները վերջերս, օպերատիվ տեղեկատվություն իրացնելիս, հայտնաբերել են 9 կգ ոսկյա և արծաթե զարդերի մաքսանենգության մի քանի դեպք: Մաքսանենգ ապրանքները փորձել են ներկրել Թուրքիայից` Բագրատաշենի մաքսակետով:
 
Ոսկյա զարդերը, թաքցնելով մաքսային հսկողությունից, փորձել է ներկրել Ստամբուլ-Երևան ավտոբուսի ուղևոր` ՀՀ քաղաքացի Ռազմիկ Թաթարյանը: Բագրատաշենի մաքսակետի "Տրանս իմպեքս" մաքսային պահեստում իրականացված մաքսային զննման ժամանակ նրա բաճկոնի ծոցագրպանում հայտնաբերվել է 2 փաթեթ` մոտ 1,5 կգ ոսկյա զարդ, այդ թվում ականջօղեր, մատանիներ, շղթաներ, թևնոցներ և կուլոններ:
 
Օպերատիվ տեղեկատվության հիման կանխվել են նաև արծաթեղենի մաքսանենգության դեպքեր. Բագրատաշենի մաքսակետում` Թուրքիայից Երևան ժամանած "Ռուկա-տուր" կազմակերպության ավտոբուսի մաքսային հսկողության ժամանակ, ՀՀ քաղաքացի Անդրանիկ Մանուկյանի բաճկոնի գրպաններում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված` 5 փաթեթ 2 կգ ընդհանուր քաշով արծաթե զարդ: Ապօրինի ճանապարհով և նույն թաքստոցի կիրառմամբ արծաթե զարդեր է փորձել ներկրել նաև նույն ավտոբուսի ուղևոր Արմեն Մկրտչյանը, ում բաճկոնի գրպաններում հայտնաբերվել է 3 փաթեթ 1,6 կգ արծաթե զարդ:
 
Մաքսանենգ արծաթե զարդեր են հայտնաբերվել Թուրքիայից ժամանած ևս երկու ՀՀ քաղաքացու մոտ. Ստամբուլ-Երևան ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի ուղևոր Կոնստանտին Սուվարյանի գուլպաների մեջ և բաճկոնի գրպաններում հայտնաբերվել է 5 փաթեթ 2,5 կգ քաշով արծաթե զարդ, այդ թվում 170 հատ շղթա, ավելի քան 60 մատանի, 230 կուլոն և տարբեր կոմպլեկտներ:
 
Իսկ Բագրատաշենի մաքսակետին հարող տարածքում, Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել Երվանդ Մելիքյանի ուղեբեռը: Արդյունքում, նրա ձեռքի պայուսակի մեջ հայտնաբերվել է 1,5 կգ քաշով արծաթե զարդ:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2