Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
ՀՀ ՊԵԿ-Ի ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՊՀ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ
24/06/2011 15:18
Կիսվել

ՀՀ ՊԵԿ-Ի ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՊՀ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ

Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստը, որի աշխատանքներին մասնակցել է նաև ՀՀ ԿԱ պետական եկամուտների պատվիրակությունը` ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ-ից` այս նիստի ընթացքում քննարկվել են մաքսային ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային իրավական բազայի վերանայման, ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների միջև հետբացթողումային հսկողության ոլորտում տեղեկատվության փոխանակման հատուկ կարգ մշակելու հարցերը, ապրանքների և փոխադրամիջոցների մաքսային արժեքը բնորոշող տվյալների փոխանակման դեպքում ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների փոխգործակցության կարգի, ինչպես նաև ԱՊՀ մաքսային ծառայությունների միջև միասնական տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա իրականացման ժամկետների հետ կապված հարցեր:
 
Վերը նշված թեմաների վերաբերյալ հնչել են զեկույցներ տարբեր երկրների մաքսային ծառայությունների կողմից: Տեղի են ունեցել նաև առանձին հանդիպումներ նիստին մասնակցող ԱՊՀ անդամ-պետությունների բոլոր մաքսային ծառայությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
 
Բացի վերը նշված թեմաներից, հավանության են արժանացել նաև ԱՊՀ մաքսային ծառայությունների իրավական բազայի և համատեղ քննարկումների համար ստեղծված հատուկ ինտերնետային միջավայրի (web portal) տեխնիկական հնարավորությունների և ՌԴ մաքսային ակադեմիայի բազայի հիման վրա ԱՊՀ մաքսային ծառայությունների կադրերի վերապատրաստման հայեցակարգերը:
 
Հայկական կողմի բարձրացրած` հետբացթողումային հսկողության ոլորտում տեղեկատվության փոխանակման հատուկ կարգ մշակելու վերաբերյալ Արձանագրությանը հավանության տալու և ներպետական անհրաժեշտ ընթացակարգերը սկսելու հարցն անցել է միաձայն (բացառությամբ Ադրբեջանի):
 
Ի թիվս վերը նշված հարցերով ընդունված որոշումների, որոշվել է ԱՊՀ մաքսային ծառայությունների կազմում ընդգրկված համապատասխան մասնագետների համար նաև կինոլոգիական դասընթացներ կազմակերպել Ռուսաստանում և Ուկրաինայում: Միաձայն ընդունվել է նաև ԱՊՀ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի հինգերորդ խմբագրությունը:
 
Նիստը հոբելյանական էր և նշվում էր ԱՊՀ 20-ամյա գործունեության տարեդարձի շրջանակներում: Այդ կապակցությամբ ԱՊՀ անդամ երկրների որոշ մաքսային ծառայողներ պարգևատրվել են գովասանագրերով և հուշամեդալներով: ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահը ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Ս.Լեբեդեվի կողմից պարգևատրվել է ԱՊՀ անդամ-պետությունների մաքսային ծառայությունների համատեղ աշխատանքում ակտիվ մասնակցության և համագործակցության ամրապնդման համար գովասանագրով, իսկ ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարի կողմից` համապատասխան հուշամեդալով:
04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88