ՀՀ-ՈՒՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 30%-ՈՎ
2010 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում հանրապետությունում ավտոմեքնաների առևտրի ոլորտում տարեկան կտրվածքով գրանցվել է շուրջ 30,0% աճ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն հաշվետու ամիսների ընթացքում մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքի ծավալն, ընթացիկ գներով, ներառյալ նաև ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումը և նորոգումը, կազմել է 12251.3 մլն դրամ:
Հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների արդյունքներով ավտոմեքենաների առևտրի տեսակարար կշիռը հանրապետության ընդհանուր առևտրաշրջանառության ծավալում կազմել է 3,9%, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել էր 3,0%: